«Ճիշտ է՝ ամուսինս հայ չէ, բայց արդեն մեկ տարի է՝ հայերեն է սովորում». Թամար Կապրելյան
ԼԱՅՖԹամար Կապրելյանի «Նվակ» երաժշտական նախագծի՝ Կոմիտասի երգերով նոր ալբոմի մասին արդեն պատմել ենք: Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված «Չեմ կըրնա...» խորագրով սկավառակը ներառում է Կոմիտասի 5 ստեղծագործություն՝ նորովի գործիքավորմամբ: Երգչուհուց հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչպիսին է առօրյան այս օրերին:
Անդրադառնալով համաճարակային իրավիճակին՝ Թամարն ասել է.«Մարտի սկզբին մեկ շաբաթով ես եւ ամուսինս Նյու Յորքից եկանք Լոս Անջելես՝ ծնողներիս մոտ: Մեկ շաբաթով եկանք, բայց մինչեւ հիմա մեկուսացած ենք այստեղ, քանի որ հետ գնալու հնարավորություն դեռ չկա: Տնից ընդհանրապես դուրս չենք գալիս, բայց տանն էլ չենք ձանձրանում»:
Երգչուհին նշել է, որ ծնողները շատ համեղ են պատրաստում.«Անցած շաբաթ մանթի էին պատրաստել. շատ ենք սիրում: Կարծում եմ՝ այս համաճարակը ունի նաեւ դրական կողմեր: Առաջ մենք այսքան չէինք մնա Լոս Անջելեսում, իսկ հիմա կարողանում ենք երկար ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, ավելի լավ ճանաչել միմյանց»:
Շարունակությունն՝ այստեղ