Ռուսաստանը կորոնավիրուսային ինֆեկցիաների թվով գերազանցել է Չինաստանին․ Ռիա Նովոստի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 ունեցող 6198 քաղաքացի, հաղորդում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը։ Մահվան ելքով դեպքերի թիվը 50 է։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (2871), Մոսկվայի մարզում (638), Նիժնի Նովգորոդի մարզում (207), Դաղստանի հանրապետությունում (167) և Սանկտ Պետերբուրգում (161): Պարզվում է, որ նոր գրանցված դեպքերից 2693-ը առանց հիվանդության ախտանիշների են: Նախորդ օրը գրանցվել էր 6361 նոր դեպք և մահվան 66 դեպք:
Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87 147-ի, որոնցից 794-ը մահացել է, 7346-ը՝ բուժվել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



