Կոտրել էր մեքենայի ապակին ու սրահից պայուսակ գողացել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 12-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ նույն օրը, ժամը 13-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, Շահումյանի գերեզմանատան տարածքում կայանած իր մեքենայի ապակին կոտրել և սրահից հափշտակել են պայուսակ, որի մեջ եղել էին բջջային հեռախոս, փող ու փաստաթղթեր։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվեց կասկածյալի ինքնությունը։
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի 41-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Նախապատրաստվում են նյութեր։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



