Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լրագրողների վրա մատ թափ տվողների թիվն ավելացավ եւս մեկ չինովնիկով. ոգեւորվել է Փաշինյանի «լայվից»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Իրատես» թերթը գրում է. «Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը ջղայնացել է լրագրողների վրա ու որոշել բոլորիս գրողի ծոցն ուղարկել, ինչ է թե իրեն անհանգստացնում ենք: Իշխանություններին բնորոշ անզուգական մուննաթով բացատրում է՝ ժամանակը ոսկի է, հարցազրույց տալ չի ցանկանում:

Հավաստիացնում է՝ կորոնավիրուսի օջախ դարձած քաղաքում ավելի կարեւոր գործով են զբաղված, քան լրագրողների զանգերին պատասխանելն է:

Սպորտսմեն քաղաքապետի՝ լրագրողներիս ուղղված «ձոնն» առանց խմբագրման ենք ներկայացնում. «Հարգելի լրատվամիջոցներ, մեր շտաբը զբաղված է էլ ավելի կարեւոր հարցերով, այլ ոչ թե պատասխանել ձեր զանգերին: Ոչ վաղ անցյալում մի շարք լռագրողներ, որ հայտնում էին, թե ցանկացած ծանր պահին ձեր կողքին ենք լինելու, ցավոք, ապրիլի 17-ից սկսած ոչ մի լրագրող Վարդենիս չի մտել: Նստեք ձեր շքեղ տնակներում եւ եղեք առողջ»:

Պարոնը, ըստ երեւույթին, ոգեւորվել է վերադասի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողներին «կատաղած» անվանելու «լայվից» ու որոշել հետ չմնալ «թրենդից»: Ավելի շուտ՝ վարչապետի աչքին բարձրանալու համար վերահաստատել է նրա խոսքերը: Լրագրողներս, իհարկե, սովոր ենք տարատեսակ մեկնաբանությունների ու պիտակավորումների, բոլոր ժամանակներում էլ իշխանությունը թշնամիներ է որոնել մեր շարքերում, բայց, անկախ քաղաքական գործիչների սեթեւեթանքներից, ուրախ ու ջղային պահերից, նյարդային վայրիվերումներից, մեր աշխատանքն ենք անում ու շարունակելու ենք անել:

Ինչքան էլ Փաշինյանը մեզ «կատաղած», իսկ Վարդենիսի քաղաքապետը՝ «դղյակների բնակիչ» որակավորումը տա, միեւնույն է, դրանից չենք ընկճվելու: Լրագրողն ու լրատվամիջոցն են որոշում՝ ինչպես ներկայացնել իրադարձությունը կամ խնդիրը, հետեւաբար, պարոն քաղաքապետ, վերանայեք Ձեր ոչ բարենպաստ աշխատաոճն ու առանց պիտակավորումների համագործակցեք լրատվամիջոցների հետ: Տնից դուրս գալով, թե առանց դրա, հեռախոսազանգով, թե նամակագրությամբ կկազմակերպենք մեր աշխատանքը, դա Ձեր մտահոգվելու խնդիրը չէ: Ձեր իսկ ոճով ասած՝ հանգիստ Ձեր գործին անցեք՝ զերծ մնալով մեզ լրագրության «մաստեր-կլասներ» տալու մոլուցքից. Ձեր ամենավերադասը՝ Փաշինյանը, դա լավագույնս է անում»:

Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ