«Ժողովուրդ». ՀՀ Կառավարությունը փորձում է «Եվրազես»-ի հիմնադրամից 1.5-2 մլրդ դոլարի չափով վա՞րկ ստանալ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսական որոշակի շրջանակներում ակտիվ քննարկվում է այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ Կառավարությունը փորձում է «Եվրազես»-ի հիմնադրամից 1.5-2 մլրդ դոլարի չափով վարկ ստանալ: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովոփդ»-ի հետ զրույցում ասաց. «Կառավարությունը քննարկում է տարբեր վարկային ծրագրեր բոլոր դոնորների հետ:
Բոլոր բանակցությունները տարվում են օրենքի տառին համապատասխան և չեն կարող գերազանցել օրենքով նախատեսված սահմանները, ինչը նշանակում է, որ 1.5 -2 մլրդ դոլար վարկ վերցնելու վերաբերյալ որևէ խոսակցություն իսկ չի կարող լինել: ԵՏՄ վարկեր չի տրամադրում, առավել ևս նախարարները այդ առումով որևէ գործառոցթ չունեն: Հայաստանում տեղի են ունենում ինտենսիվ քննարկումներ ԵՏՄ հանձնաժողովի անդամների՝նախարարների հետ իրենց գործունեությանը վերաբերող ոլորտներում»: Այլ կերպ ասած, գումար փնտրում են, բայց ոչ այնքան, որքան շրջանառվող լուրերում է նշվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։