Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում
ՄՇԱԿՈՒՅԹՓոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շատ ուրախալի է, որ Երեւանի ավագանին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց մեր հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին՝ Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի
ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության
համար:
Կարծում եմ, որ սա նաեւ հրաշալի նվեր է մեր մեծ արտիստին՝ ծննդյան 96-ամյակի կապակցությամբ:
Իսկ ինձ համար կրկնակի հաճելի փաստ է այն, որ Վլադիլեն Բալյանը նաեւ Գյումրու օրհներգի հեղինակն է»։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



