Տաք լոգանքի օգտակար հատկանիշները.
ԼԱՅՖՊարբերաբար լոգանք ընդունելը կարող է օգտակար լինել սրտի համար եւ նվազեցնել ինսուլտի կամ սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահվան ռիսկը։ Այդ մասին ասվում է Heart պարբերականում հրապարակված հետազոտության մեջ։
Medical Express-ի հաղորդմամբ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ որքան հաճախ է մարդն ընդունում տաք լոգանք, այնքան նվազում է վերոնշյալ հիվանություններից մահանալու ռիսկը։
Գիտնականները եկել են այդ եզրահանգման շուրջ 61 000 մարդու (45-59 տարեկան) վիճակի մասին տվյալների շնորհիվ, որոնք հավաքագրվել էին ընդհուպ մինչեւ նրանց մահվան օրը։ Հետազոտության վերջում փորձագետները կարողացել են հղում անել 30 076 մարդու տվյալների վրա։ Այսպես, հետազոտության ամբողջ ընթացքում տեղի է ունեցել սրտանոթային անոմալիայի 2097 դեպք (275 սրտի կաթված, 53 հանկարծակի մահ սրտի հետ կապված խնդիրների հետեւանքով եւ 1769 ինսուլտ)։
Շարունակությունն՝ այստեղ