«Հայկական ժամանակ».Ռուսները արդեն հետաքրքրություն են ցուցաբերում հայկական այն ապրանքների նկատմամբ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ««Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադևոսյանը երեկ armtimes.com կայքի լրագրողի հետ զրույցում հայտնել Է, որ իրենց ռուս գործընկերները արդեն հետաքրքրություն են ցուցաբերում հայկական այն ապրանքների նկատմամբ, որոնց ներմուծումը Թուրքիայից Ռուսաստան արգելվել Է։ «Արդեն գործընկերների կողմից հետաքրքրություն կա եւ քանակների առաջարկություն կա։ Այսինքն պատվերներ են ուզում վերցնել և քանակություններ են առաջարկում։ Մենք նայում ենք, փորձում ենք վերլուծել, հասկանալ, թե ինչքան մթերք կա Հայաստանում, որքանը մենք կարող ենք մթերել. ինչքանը կարող ենք արտահանել»– ասել Է Թադևոսյանը։
«Արարատֆուդի» տնօրենը ասել Է նաև, որ իրենց ռուս գործընկերների պահանջած ծավալը շատ մեծ է. «Ծավալները շատ-շատ մեծ են։ Տասնյակ հազարավոր տոննաներ։ Սա ՌԴ-ի ծավալն Է, որ Թուրքիայի մասով փակվել Է։ Բայց թե դրանից ինչքանը բաժին կհասնի Հայաստանին, դա կախված Է Հայաստանում առկա ապրանքից, որակից և գնից, որը կմրցակցի, օրինակ Եգիպտոսի, Մարոկոյի կամ այլ երկրների ապրանքների հետ, որոնք նույնպես այլընտրանքային շուկաներ են ՌԴ-ի համար»,– ասել Է ընկերության տնօրենը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։