ԱՀԿ֊ն հերքում է այն պնդումները, որ երեխաները կորոնավիրուս չեն փոխանցում․ Ռիա Նովոստի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեխաները հակված են վարակվելու կորոնավիրուսով, սակայն առայժմ հայտնի չէ, թե դա որքանով վարակիչ կարող է լինել ուրիշների համար։ Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀԿ պատվաստանյութերի հարցերով եվրոպական տեխնիկական խորհրդատվական խմբի նախագահ Ադամ Ֆիննը: «Այս պահի դրությամբ մենք միայն այն գիտենք, որ, չնչին բացառություններով, երեխաների մոտ վիրուսի դրսևորումը ավելի թեթև ընթացք կարող է ունենալ։ Բայց ես պետք է ասեմ, որ դրանք շատ նախնական և ոչ հիմնավոր եզրակացություններ են, ուստի մեզ պետք են ավելի շատ ապացույցներ», - ավելացրեց Ֆիննը: Փորձագետը շեշտեց, որ եթե երեխան վարակված են կորոնավիրուսով, ցանկացած արմատական հայտարարություն այն մասին, որ նա չի կարող այն փոխանցել մեծահասակներին, սխալ է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



