Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանխել կառավարվող քաոսը․ Ավետիք Չալաբյան

ԲԼՈԳ

Անցյալ դարի 80-ական թվականներին ԱՄՆ-ում մի շարք քաղաքագետ մտածողների կողմից մշակվեց «Կառավարվող քաոսի» տեսությունը. Համաձայն այս տեսության, զարգացող երկրներում բնակչությանը պարբերաբար տարբեր ուղղորդված բացասական ազդակներ ու կեղծ խոստումներ տալու միջոցով, աստիճանաբար այն կարելի է վերածել կառավարելի ամբոխի, որի գործողությունները քաոտիկ բնույթ են ստանում, եւ ի վերջո հանգեցնում սեփական պետության եւ նրա հիմնական ինստիտուտների փլուզման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս շաբաթ Հայաստանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք թվացյալ իրար հետ կապ չունենալով, սկսում են բացահայտել այն ցավալի իրողությունը, որ մեր երկիրը աստիճանաբար հայտնվում է այդպիսի «Կառավարվող քաոս»-ի մեջ։

Ա) Շաբաթը սկսում է գազի եւ էլեկտրաէներգիայի մասսայական անջատումներով եւ տուժած բնակչության կողմից բողոքի գործողություններով,

Բ) Ազգային ժողովում նույն այդ բնակչության սոցիալական աջակցության քննարկումը վերածվում է ԱԺ փոխնախագահի եւ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի միջեւ փողոցային էժանագին խոսքակռվի, որը չի դադարում ԱԺ նախագահի բազմաթիվ նկատողություններից հետո։ Հաջորդ օրը, ԱԺ նույն փոխնախագահը, փողոցում ներքաշվում է մեկ այլ քաղաքական հակառակորդի հետ կռվի մեջ ու դիմում է ակնհայտ բռնության, չնայած սեփական կարգավիճակին ու հարցը իրավական դաշտում լուծելու հնարավորությանը,

Գ) Գավառում երկու խմբավորումների միջեւ քրեական առճակատումը վերածվում է տեղային նշանակության մարտերի, զենքի կիրառմամբ, զոհերով, ծանր վիրավորներերով, եւ ավերածություններով, ու ոստիկանության ցավալի անկարողությամբ՝ կասեցնելու բռնության ծավալումը,

Դ) Նախկին ԱԱԾ տնօրենը մեղադրում է վարչապետին ոչ կոմպետենտության մեջ, որին ի պատասխան վարչապետի մտերիմներից մեկը նրան մեղադրում է այլ երկրի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ՝ այս աբսուրդ խոսքակռիվը, անկախ անձանցից, շարունակում է վարկաբեկել պետական ինստիտուտները

Ե) տառացիորեն մեկ օրից սկսում են լուրեր պտտվել փոխվարչապետի հրաժարականի մասին, ընդ որում արդեն նախորդ իշխանության հետ կապ չունեցող անձի, ու հենց իշխանության ներսից,

Զ) եթե դա բավարար չէր, մեկ օրվա մեջ վարակվածների թիվը անսպասելի կերպով ցատկ է ապրում, այն պայմաններում, երբ շատ մարդիկ սկսել են արհամարել արտակարգ դրության սահմանափակումները, եւ վարվել այնպես, կարծես իրենց վիրուսն այլեւս չի սպառնում, իսկ իշխանությունն էլ դադարել է վերահսկել իրավիճակը, թեեւ իներցիայով ձեւ է անում, թե երկրում արտակարգ դրություն է,

Է) պատկերը ամբողջացնելու է գալիս հակառակորդի ականանետային կրակը առաջնագծում, եւ «միջազգային հանրությունից պատերազմի իրավունք ստանալու» մասին անթաքույց հոխորտանքը։

Եթե որեւէ մեկին թվում է, որ մի շաբաթվա ընթացքում այսքան պատահականություններ կարող են լինել, պետք է ցավոք հիասթափեցնեմ՝ պատահականությունների համար սա չափից դուրս շատ է։ Համավարակը միայն սրել է առկա հակասությունները, բայց իրադարձությունների մեծ մասը արդյունք են այն խորքային ճեղքվածքի, որը մենք ունենք մեր հասարակության մեջ, եւ որն օրստօրե լայնանալով, դառնում է մի անտակ անդունդ, որը կարող է կլանել մեզ բոլորիս։ Քաղաքական օրակարգը, որով երկու տարի առաջ եկել է այսօրվա իշխանությունը, որքան էլ ականջահաճո է եղել բնակչության զգալի մասի համար, աստիճանաբար դառնում է հակասական եւ վտանգավոր, եւ տանում է երկրիրը կառավարվող քաոսի ահագնացման։

Կոռուպցիայի դեմ պայքարը բերել է կոռուպցիայի թաքնված ձեւերի առաջացման, որոնցից տխրահռչակ պարգեւավճարները միայն այսբերգի գագաթն են։ Ժողովրդի անսահմանափակ իշխանության մասին անընդհատ խոսակցությունները բերել են ամենաթողության ծավալման եւ հանցավորության աճի։ Նախորդ իշխանության մերժումը բերել է համատարած ատելության, եւ ամեն օր նորանոր «թշնամիների, դավադիրների եւ սրիկաների» բացահայտման, որոնցից շատերը նախորդ իշխանության հետ արդեն անմիջական կապ էլ չունեն։ Ուժային կառույցների դեմ տարվող քարոզչությունը բերել է դրանց կարողությունների աստիճանական կազմալուծման։ Վարչապետի անձի կույր պաշտանմունքը բերել է նրան, որ վարչապետը գործող իշխանության համակարգում դարձել է անկանխատեսելի եւ անկառավարելի գործոն, եւ աստիճանաբար հակասությունների մեջ է հայտնվում նաեւ սեփական գործընկերների հետ։ Վերջին տարվա ընթացքում գործադիր իշխանության համակարգից հսկայական քանակությամբ մարդիկ են հեռացել, մեծ մասը՝ նորանշանակ, եւ նրանք պարզապես արդեն չեն կարողանում աշխատել այդպիսի նյարդային եւ անկանխատեսելի միջավայրում։

Եթե ներքին բոլոր հակասությունները քիչ էին, արտաքին քաղաքականության մեջ խնդիրները կուտակվում են պարզապես աստղաբաշխական արագությամբ։ Արտաքին քաղաքականությունը մեր փոքր երկրի համար առավել ծանր ոլորտն է, արդյունավետ աշխատանքը այստեղ պահանջում է ոչ միայն իշխանությունների ուժերի լարում եւ կազմակերպվածություն, այլեւ հիմնական գործընկեր երկրներում տեղի հայկական ռեսուրսների առավելագույն կենտրոնացում։ Իշխանափոխությունից հետո նախկինում քիչ թե շատ գործող համակարգը համարյա կազմալուծվել է՝ գործող իշխանության հիմնական դերակատարները, որոշ բացառություններով, միջազգային ասպարեզում չունեն բավարար հեղինակություն բարդ խնդիրներ լուծելու համար, իսկ հիմնական հայկական շրջանակների հետ համագործակցությունը էապես խարխլվել է, քանի որ ամենուրեք թշնամիներ որոնող վարչապետը հասցրել է շատերին մեղադրել նախորդ իշխանությունների հետ կապերի եւ հնարավոր այլ մահացու մեղքերի մեջ։ Սա տեղի է ունենում հակառակորդի բուռն դիվանագիտական ակտիվության ֆոնին, որի արդյունքերը մենք արդեն ակնառու տեսնում ենք այսօր։

Ցավոք, այս ամենը ոչ միայն անխուսափելի էր, այլեւ դեռ շարունակվելու եւ խորանալու միտում ունի։ Շարունակվելու այնքան, որքան մեր հասարակության գերակշիռ մասը շարունակի հավատալ, որ մեկ առանձին վերցված անձ կարող է «փրկիչ» դառնալ, եւ կախարդական փայտիկի հարվածով լուծել տասնամյակներով եւ նույնիսկ դարերով կուտակված խնդիրները։ Հավատա այնքան, որ մերժի բոլոր հնարավոր խելամիտ այլընտրանքները, բոլոր տեսակի հեղինակությունները, ազգի ներուժը համախմբելու փոխարեն կուրորեն գնա նրա տրոհման, արտաքին արհավիրքի (որին ականատես ենք եղել տառացիորեն չորս տարի առաջ) ահագնացման ֆոնին, շարունակի ներքին պառակտումը եւ վհուկների որսը։ Իրականում, այս ամենը «Կառավարվող քաոսի» գրականության մեջ մանրամասն նկարագրած տարրեր են, որոնք մեզ վարպետորեն պարտադրվել են «ժողովրդավարության եւ արդարության» քողի տակ, բայց որոնք արդեն ակնհայտ քանդում են մեր պետության բուն հիմքերը։

Ես արդեն մեկ տարուց ավել է խոսում եմ սրա մասին, սակայն ամբողջ այս ընթացքում մենք անկասելիորեն մոտենում ենք այն սահմանին, որից այն կողմ արդեն անշրջելի կորուստներ են։ Մեզ տառացիորեն մի քանի ամիս է մնացել՝ կանխելու այս ահագնացող քաոսը, ազգի տարբեր հատվածների միջեւ երկխոսություն սկսելու, եւ միասին լուծումներ գտնելու, որոնք ի վերջո թույլ կտան հաղթահարել անցյալի անարդարությանը եւ վերականգնելու հասարակական առողջ համակեցության հիմքերը, առանց սակայն վտանգելու մեր ու մեր երեխաների ապագան»:

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից