Երգչուհի Մադոննայի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել. Լենտա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի երգչուհի Մադոննայի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է Ինստագրամի իր էջում:
«Վերջերս թեստավորվել եմ և իմացել, որ իմ մոտ հակամարմիններ կան, այդ պատճառով էլ ես ավտոմեքենայով երկար ճանապարհորդության կմեկնեմ, կբացեմ պատուհանն ու կշնչեմ COVID-19-ով ներծծված օդը»,- ասել է 61-ամյա երգչուհին:
Հետևորդներից շատերը չեն հավատացել, որ երգչուհու մոտ հակամարմիններ են հայտնաբերվել: Որոշները զարմացել են, որ մինչ այդ Մադոննան չէր հայտնել, որ վարակվել է կորոնավիրուսով: Նրանք նաև խորհուրդ են տվել երգչուհուն կրկնակի թեստ հանձնել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



