Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք է շնորհակալ լինել ՌԴ-ին, որ բացահայտում է դավաճանական տիպի բանացկությունների փաստը և դրանում Հայաստանում ստեղծում բողոքի ալիք. Հայկ Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ արած հայտարարությունների մասին: Ըստ նրա՝ ռուսաստանցի պաշտոնյան բացել է բանակցություններից փակագծեր, քանի որ Մոսկվայում հոգնել են պաշտոնական Երևանի՝ սեփական պարտության շուրջ բանակցելուց, բայց բլեֆով ստանձնվող պարտականություններից բլեֆով խուսափելուց:

-Պարո’ն Մարտիրոսյան, նախորդ շաբաթվանից մեզանում ամենաշատ քննարկված թեման ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն են ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ըստ որոնց, հիմա հակամարտության կողմերը քննարկում են կարգավորման փուլային տարբերակը: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է ռուսաստանցի արտգործնախարարը հիմա բացում փակագծեր բանակցություններից:

- Որովհետև Մոսկվայում հոգնել են պաշտոնական Երևանի՝ սեփական պարտության շուրջ բանակցելուց, բայց բլեֆով ստանձնվող պարտականություններից բլեֆով խուսափելուց: Բացի դրանից՝ Մոսկվայում ակնհայտորեն տանել չեն կարող Երևանի հարաբերականորեն նոր իշխանություններին: Կրեմլի համար Երևանի Հանրապետության հրապարակում նստած են մի խումբ պլեբեյներ, որոնց հիմքն ու հենարան այլևս, ի տարբերություն երկու տարի առաջվա իրականության, ոչ թե ողջ ժողովուրդն է, այլ արդեն սպեցիֆիկ խավ հանդիսացող պլեբսը: Խոսքը դեռևս այս իշխանություններին հավատալ ցանակցողների մասին չէ:

Խոսքը այս իշխանության ֆանատիկոսների, երկրպագողների և վարչապետամոլների մասին է հիմնականում: Եվ այդպիսի՝ իրենց համար անկանխատեսելի, իրենց առջև ամեն ռևերանս անող, իրենց առջև ինքնանվաստացող, բայց հետո իրենց բլեֆով խաբող իշխանությունների հետ, որոնց նաև իրենք չեն հարգում, Մոսկվան չի ուզում գործ ունենալ: Եվ պարզապես բացահայտում է քարտերը, մերկացնում Փաշինյան-Մնացականյան արտաքին հարաբերություններում տանդեմի արածներն ու բանակցությունները ու դրանով փորձում արդեն նրանց դիրքերը սասանել հենց Հայաստանի ներսում: Ամեն բան այդ առումով շատ պարզ է և շատ հասկանալի: Եվ այդ հարցում նույնպես ես Մոսկվային չեմ մեղադրում:

Ընդհակառակն՝ պետք է շնորհակալ լինել, որ բացահայտում են, ըստ էության, դավաճանական տիպի բանացկությունների փաստը և դրանում Հայաստանում ստեղծում բողոքի ալիք, որ ոչ միայն իրենց ցանկացածով իշխանության դեմ է ուղղվում, այլև արդեն իրենց կամքից անկախ, Հայաստանում ձևավորվում է դժգոհության ալիք՝ ընդդեմ փուլային տարբերակով Հայաստանի հաստատ պարտության շուրջ բանակցությունների առկա ձևաչափի: Իսկ Մոսկվան շատ ավելի հարգալից կվարվեր մի իշխանության հետ, որ իրենց գրպանում չէր լինի, կդրսևորեր իրեն որպես բարեկամ ուժ, բայցև չէր բանակցի սեփական պարտության վերաբերյալ բանակցային բովանդակության շուրջ և այն էլ՝ վատթարագույն՝ փուլային տարբերակով գնալու մասին: Եվ պետք չէ խաբել դաշնակիցներին կամ ոչ դաշնակիցներին: Բոլորի հետ պետք է անկեղծ, ուղիղ և արժանապատիվ լինել և մերժել իմանալ, ավելի շուտ՝ կարողանալ: Արժանապատիվ մերժումը սեղանի հակառակ կողմում նստածները կարող են մարսել՝ համաձայնությունն ու դրան հետևող էժանագին խաբեությամբ սեփական իշխանության շահերի հանուն՝ սեփական երկրի շահերի դեմ տված խոստումից հրաժարվելը՝ ոչ: Եվ դա խնդիրներից մեկն է միայն:

-Հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարի, հայտարարեց, որ դեմ են այդ փուլային տարբերով կարգավորման առաջարկներին: Նախկինում հայտարարում էին, որ բանակցություններ չեն վարում, բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է կատարվում իրականում փակ բանակցություններում: Արդյո՞ք հայկական կողմը հավատարիմ չի մնացել իր խոստմանը՝ այս հարցում լինել թափանցիկ հանրության առջև:

-Իհարկե չի եղել: Եթե բանակցող երեք կողմերից երկուսը միևնույն բանն են ասում, իսկ երրորդը՝ բանակցության բովանդակությունն ու բնույթը հանրայնացվելուց հետո իր պատասխան մի հայտարարությամբ, ըստ էության, հաստատում է դա, իսկ մյուսով՝ իբրև թե հերքում՝ ակնհայտ է, որ ցավոք սրտի՝ առաջին երկուսը ճիշտ են խոսում և ճիշտն են ասում:

Եվ եթե ռուսները ստեին՝ ապա հայկական կողմը պարտավոր էր դեսպանին ԱԳՆ հրավիրել և բողոք հայտնել: Բայց չարեցին, որովհետև ռուսները չէին ստում: Հիմա, իհարկե, կգտնվեն երկրի առաջին աներորդու պես մտածող մարդիկ, որ կասեն, թե «դաշնակից պետության հետ հարաբերություն չփչացնելու համար չեն կանչել դեսպանին», բայց դա նույնպես կլինի ապուշ բացատրությունների ոլորտից: Ճիշտ այնպես, ինչպես ստեղծված իրավիճակն է:

- Հետաքրքրական է, որ ժամանակին փուլային տարբերակին դեմ դուրս եկած Ադրբեջանը, վերջին քննարկումների նկատմամբ չեզոքություն դրսևորեց: Ի՞նչ կարող է դա նշանակել: Ի՞նչ կարող է փոխված լինել բանակցային գործընթացում:

-Դա նշանակում է, որ ադրբեջանցիներն ավելի են իմաստնացել և հասկացել են, որ քանի որ հայերը տասնամյակներ շարունակ իրենք իրենց այս բանակցություններով ծուղակը տարան, իսկ իբրև թե հեղափոխական նոր իշխանությունն այդ ծուղակն ավելի խորացրեց, ուրեմն ավելի լավ է մաքսիմալիստական մոտեցումները փոխարինել իրատեսականով, և միանգամից Արցախն ու հարակից հայկական ազատագրված տարածքները Հայաստանից պահանջելու փոխարեն՝ պահանջել ու համաձայնել դրանք մաս-մաս ստանալուն: Մինչև հերթը կհասնի Երևանին, որն արդեն վաղուց են պահանջում, և որը ստանալն ազատագրված տարածքների ստացումից հետո միայն մեկ-երկու տասնամյակի հարց կլինի մաքսիմում:

- Սերգեյ Լավրովի հայտարարություններից և դրանց հաջորդած հայկական կողմի արձագանքներից նկատելի է, որ որոշակի լարվածություն կա հայ-ռուսական հարաբերություններում՝ չնայած նրան, որ նոր իշխանությունները՝ ի դեմս երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտապես հայտարարել են, որ Ռուսաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ: Այս հարցում որքանո՞վ են անկեղծ եղել մեզ հետ ՀՀ իշխանությունները:

-Եթե Երևանում համարում են, որ իրենց շողոքորթությունները Մոսկվայում ընդունում են որպես «հրաշալի» հարաբերությունների վկայություն, սխալվում են: Մոսկվայում գավառական չտեսներ չեն նստած, որ բլեֆային շողոքորթանքն ու ինքնակամ վասալությունն ընդունեն որպես հրաշալի հարաբերությունների նշան: Այդպիսի հարաբերություններ ունենալու համար պետք է նախ հարգանք վայելել: Իսկ հարգանք վայելում են, երբ հզորի առջև չեն ճկվում: Երբ ընդառաջ են գնում՝ բայց ոչ սեփական շահերի հաշվին: Երբ անկեղծ են, ուղիղ կեցվածքով և անվախ: Իսկ անկեղծ, իհարկե չեն եղել: Իսկ ո՞ր հարցում են այս իշխանություններն անկեղծ եղել ժողովրդի հետ: Մենք դա արդեն 2018 թվականի վերջին սկսեցինք հստակ տեսնել: Արդյո՞ք երկու տարի անց Հայաստանում նույնքան շատ են մարդիկ, որոնք կարծում են, թե նոր իշխանություննեն անկեղծ են եղել իրենց հետ:

- Արդյոք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների հնարավոր վատթարացումը չի՞ վտանգի մեր արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական համակարգերի զարգացումը: Մինչ այժմ կարողացե՞լ ենք մեզ համար այլընտրանք գտնել Ռուսաստանի փոխարեն:

- Հայաստանը Ռուսաստանին, եթե չասենք ավելի, ապա նույնքան հաստատ պետք է և անհրաժեշտ, որքան Հայաստանին՝ Ռուսաստանը: Ռուսաստանի հետ պետք չէ վատ հարաբերություններ ունենալ: Դա անմտություն կլիներ: Ռուսաստանի հետ պետք է արժանապատիվ հարաբերություններ ունենալ: Հասկանալ սեփական շահը և խստորեն պաշտպանել այն, եթե մի շարք հարցերում այդ շահերը չեն համընկնում և հատկապես եթե հակասում են իրար: Հայաստանում որևէ իշխանություն դեռևս չի պաշտպանել սեփական երկրի շահը: Վասալաբար կքել են իրենց դաշնակից գերտերության առջև և ելել այն տեսանկյունից, թե եթե Ռուսաստանում որոշ իշխանական ուժեր չստանան այն, ինչ ուզում են, ուրեմն Հայաստանը կկործանվի: Եվ ոչ ոք, ոչ ոք երբեք չի մտածել, որ եթե կործանվի Հայաստանը՝ կկործանվի և Ռուսաստանը:

Այո՛, Ռուսաստանի աքիլլեսյան գարշապարը Հայաստանն է, որ խցանի պես կանգնած է նրա և նրա տրոհումն ու մասնատումը երազող տարածաշրջանային այլ ուժերի մեջտեղում: Եվ եթե այդ խցանը վերանա, կբացվեն և այդ հսկա երկրի հսկա դարպասները, որոնք պաշտպանել այլևս հնարավոր չի լինի: Գավառական ստրկամտությունը Երևանում պետք է վերանա: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանի հետ արժանապատիվ բարեկամությունը հնարավոր է, պետք է հասկանանք, որ այսպես ինքնաստորացվելով՝ թույլ ենք տալիս, որ մեզ նույնպես անպայմանորեն ստորացնեն և անընդհատ ու անընդհատ ավելին ու ավելին պահանջեն: Եվ դրանում մենք ենք մեղավոր:

Մենք չունենք վերև ձգտող ազատամիտ քաղաքական գործիչներ, մենք չենք ունեցել անցյալ հարյուր տարիների ընթացքում: Խորհրդային Հայաստանի մի շարք ղեկավարներ անգամ մտքով ու հոգով ավելի ազատ էին Մոսկվայի հետ հարաբերություններում (իհարկե, իրենց անազատության մեջ թույլատրելիի շրջանակներում), քան նրանք, որ դարձան իբրև թե անկախ Հայաստանի ղեկավարներ: Եվ այսօր էլ այդպես է: Այդ շղթան կոտրել է պետք:

Գավառական, անինքնասեր և օտարավախ մտածողությունից զերծ իշխանություն է պետք Հայաստանին: Մենք կորցրել ենք մեր երկրի մեծագույն մասը: Եվ եթե հիմա կանգ չառնենք ու շարունակենք սատարել ապազգային ուժերին, կկորցնենք և վերջին այս հողակտորը:

Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ