Հրդեհ է բռնկվել «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ին պատկանող պահեստում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրդեհ է բռնկվել Սեբաստիա 37 հասցեում գտնվող «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ին պատկանող երկհարկանի պահեստի 1-ին հարկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:25-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել են պլաստմասսե թափոններ (մոտ 5 խմ):
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին, ժամը 18:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա 37 հասցեում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



