Երեւանում կանխվել է 45-ամյա կնոջ ինքնասպանության փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 2-ին, ժամը 20:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:
Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Ռուզաննա Ա.-ի (ծնված 1975 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



