Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացօթյա հատվածներ չունեցող սրճարանները կշարունակեն մնալ բարդ կացության մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարետի որոշմամբ՝ այն սրճարաններն ու ռեստորանները, որոնք ունեն բացօթյա հատվածներ, այսօրվանից վերսկսել են իրենց գործունեությունը: Ոլորտում տիրող խնդիրների և տնտեսվարողների սպասելիքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց հասարակական սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանի հետ:

 

«Ոչ բոլոր սրճարաններն ունեն բացօթյա հատվածներ, հետևաբար որոշումից օգտվել և գործունեությունը վերսկսել բոլորը չէ, որ կարող են: Դժվար է ասել, թե սրճարանների քանի տոկոսն ունի բացօթյա հատված, բայց նրանք, ովքեր ունեն, բնականաբար ավելի շահավետ դիրքում են, քանի որ ինչ-որ չափով իրենց բիզնեսը կկարողանան դարձնել կառավարելի»,-ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ ռեստորանային բիզնեսը շատ դժվար փուլով է անցել և վերականգնման գործընթացը ևս բարդ կլինի և երկար կտևի:

«Ես պատրաստվում եմ բաց նամակ հղել կառավարությանը, կարծում եմ, նրանք պետք է ոլորտին աջակցեն: Նույնիսկ եթե վերաբացվում են սրճարանները, նրանք չեն ունենա այնպիսի շրջանառություն, որպեսզի վճարեն հարկերը, հետևաբար կարևոր է, որ կառավարությունը որոշակի զիջումների գնա: Միայն նման քաղաքականության արդյունքում ռեստորանային բիզնեսը կկարողանա վերականգնվել: Ի վերջո, մենք գործ ունենք 50 հազար հոգանոց ոլորտի հետ»,-ընդգծեց Բարսեղյանը:

Փորձագետի հավաստմամբ՝ սրճարանների բաց հատվածների համար գործում է առանձին տուրք, մինչդեռ նա վստահ է՝ առնվազն այս տարվա համար անհրաժեշտ են հարկային արտոնություններ.«Այն սրճարանները, որոնք չունեն բացօթյա հատվածներ, ցավոք շարունակում են ավելի բարդ կացության մեջ մնալ: Անկախ նրանից, որ չեն գործում՝ տնտեսվարողները վճարում  են աշխատողներին, ինչպես նաև վարձակալության գումարը: Ցավոք, պետք է փաստեմ, որ շատ քիչ դեպքերում են  տարածքի տերերը զիջումների գնում»,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե այս ընթացքում եղել են ռեստորաններ կամ սրճարաններ, որոնք փակվել են, Բարսեղյանը պատասխանեց.«Բարդ հարց է, քանի որ բոլորը հույս ունեն վերաբացվելու և ամեն ջանք գործադրում են, որպեսզի վերջնական փակման չհանգեն: Այնուամենայնիվ, մի ռեստորան հաստատ փակվել է և չի վերաբացվելու, իսկ պատկերն ավելի ամբողջական կլինի, երբ սահմանափակումներն ամբողջովին վերանան»:

Փորձագետը նշեց, որ այսօրվա ընթացքում զբոսնել է Կենտրոնով և նկատել, որ սրճարաններում բավականին թվով այցելուներ կան.«Մարդիկ երկու ամիս տանից դուրս չեն եկել և բնական է, որ այսպես պետք է լիներ: Բոլոր տնտեսվարողները ոգևորված աշխատում են: Նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չլինեն, սա նախևառաջ հեղինակության հարց է: Վստահ եմ՝ շատ-շատերը կանեն ավելին, քան պարետի ցուցումներն են, նրանք գիտակցում են, որ պատասխանատու են ինչպես այցելուների, այնպես էլ իրենց աշխատակիցների առողջության համար»:

Լուսինե Մարդոյան

Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան