Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կալիֆոռնիայում առնվազն 14 մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Անհայտ անձինք դեկտեմբերի 2-ին հրաձգություն են իրականացրել Կալիֆոռնիայի Սան Բեռնարդինո քաղաքում, ինչի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 14 մարդ, եւս 17-ը վերքեր են ստացել, նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոցներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սկզբում հարձակվողներին հաջողվել է թաքնվել, սակայն ոստիկանությունը հետապնդել է նրանց, ինչի արդյունքում հարձակման մեջ կասկածվողներից երկուսը գնդակահարվել են: Խոսքը վերաբերում է մի տղամարդու եւ մի կնոջ: Վիրավորվել է մեկ ոստիկան:

Առայժմ չի հաջողվել պարզել հարձակվողների ինքնությունը: Հնարավոր է, որ նրանցից մեկն ազատության մեջ է մնում:

Հրաձգությունը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ գտնվում է Inland Regional Centerոչ կառավարական կազմակերպությունը, որն օգնում է զարգացման շեղումներ ունեցող մարդկանց:

Ականատեսների ասելով՝ անհայտ անձինք՝ զինվորական համազգեստը հիշեցնող հագուստով, զրահաբաճկոններով եւ ինքնաձիգ զենքով, կրակ են բացել շենքում գտնվող մարդկանց վրա:

Ինչպես հայտարարել է ոչ կառավարական կազմակերպության նախագահ Մեյբեթ Ֆիլդը, հարձակումը տեղի է ունեցել սրահում, որտեղ տոնական միջոցառում էր անցկացվում, որը կազմակերպել էր Սան Բեռնարդինոյի հանրային առողջապահության դեպարտամենտը:

Հրաձգությունից հետո հարձակվողները կարողացել են դուրս գալ շենքից եւ հեռանալ սեւ արտաճանապարհայինով:

Ոստիկանությունն սկսել է հետապնդել նրանց եւ ավելի ուշ հայտնել է, որ կասկածյալներից մեկը գնդակահարվել է այն բանից հետո, երբ փորձել է դիմադրություն ցույց տալ: Մոտավորապես մեկ ժամ հետո տեղական ոստիկանության պետ Ջերոդա Բուրգուանը հայտարարել է, որ գնդակահարված են հարձակվողներից երկուսը: Նշվել է, որ խոսքը վերաբերում է մի տղամարդու եւ մի կնոջ: Ընդսմին պարզ չէ՝ եղել է արդյոք երրորդ հարձակվողը:

Ոստիկանապետը նաեւ ասել է, որ, իր տվյալներով, զոհվածների մեջ երեխաներ չկան եւ, որ «հանցագործները մանրակրկիտ պլանավորել էին հարձակումը»:

Պատահածի հետաքննությանը ներգրավվել է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Բյուրոյի մասնագետները չեն բացառում, որ պատահածն ահաբեկչական գործողություն է:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը վաղուց է հանդես գալիս երկրում զենքի վաճառքի սահմանափակման օգտին, արագորեն արձագանքել է Սան Բեռնարդինոյում տեղի ունեցածին:

«Հասկանալի է, որ այս երկրում տեղի են ունենում հրազենի կիրառմամբ այնպիսի զանգվածային սպանություններ, որպիսիք աշխարհում չկա ոչ մի տեղ,- հայտարարել է նա:- Եվ կան քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի, եթե ամբողջովին չխուսափենք էլ նման միջադեպերից, ապա  գոնե այնպես անենք, որ  դրանք այդքան հաճախակի չլինեն»: 

Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Եղանակը կտրուկ կցրտի ՀայաստանումԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում