Ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկվածի մեքենայի զննությամբ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)
ՎԻԴԵՈՈստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Արթիկի Անկախության և Տուֆագործների փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման ենթարկեցին նույն փողոցի 36-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ։
Մեքենայի զննության պահին բերման ենթարկվածը իրավապահներին ներկայացրեց սուր հոտով, դեղնականաչավուն, մանրացված չորացված զանգված։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է քաղել օգտագործելու համար։
Նշանակվել է փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



