Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրա­վի­ճա­կը ներ­կա­յաց­վում է ոչ թե հա­մար­ժեք ու օբ­յեկ­տիվ, այլ ընտ­րո­ղա­բար և բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան շա­հի հեն­քով»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելով՝ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2008 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր տնտեսական աճի, օտարերկրյա ներդրումների ներհոսքի ավելացման, արտահանման և այլ դրական ցուցանիշների մասին:

 Անդրադառնալով կառավարության ծրագրի կատարման ընթացքին ու բերված ցուցանիշներին՝ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց՝ կան դրական արդյունքներ, բայց դրանց կողքին կան նաև մտահոգիչ զարգացումներ:

«Օրինակ՝ դրական է, որ 7,6 տոկոսով տնտեսությունը աճել է ու չի փլուզվել: Լավ է, որ 46 հազարով կրճատվել է գործազուրկների թիվը, բայց վատ է, որ 51 հազարով կրճատվել է աշխատանքային ռեսուրսների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է եղել աշխատանքային արտագաղթով: 

Դրական ցուցանիշներից է նաև պետական բյուջեի եկամուտների ավելացումը, նաև գրանցված աշխատողների թիվն է շարունակել ավելանալ: Բայց այս ամենին զուգահեռ՝ կան նաև մտահոգիչ փաստեր, վիճակագրություն ու իրավիճակ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ցուցանիշների «աննախադեպությունն» իրականում ընտրողական կիրառում ունի:

«Ընտրողաբար, ընդ որում՝ խնամքով ընտրված ցուցանիշներ վերցնելը կառավարության համար բնագիծ է դարձել: Բացի այդ, նաև խնամքով ընտրված ժամկետ են վերցնում, որի մեջ տվյալ ցուցանիշը հռչակում են աննախադեպ, հետո էլ փորձում եզրակացությունները դրա վրա կառուցել: 

Պարզ ասեմ. երբ իրավիճակն օբյեկտիվ չի գնահատվում, չեն ախտորոշվում իրական խնդիրները, նշանակում է՝ ի սկզբանե գտնվում ես սխալ ճանապարհի վրա: 

Այսինքն, իրական խնդիրների լուծման տեսանկյունից վաղվա քայլը, կարգավորումը և մասնակցությունն ի սկզբանե դատապարտված են սխալ իրականացման: Հենց այսպիսի իրավիճակն է, որը քաղաքականությունը, պետական աջակցությունը, պետական կարգավորումը կտրում է իրական խնդիրներից»,-շեշտեց Թ. Ավետիսյանը:

Խոսելով տնտեսական աճի վերոնշյալ ցուցանիշից՝ նա հիշեցրեց. «2017թ.-ից սկսած մենք առաջանցիկ աճի տեմպ ունեինք:

Ստեղծված էին մի շարք հիմքեր, որոնք իրենց արդյունքները պետք է տային հետո՝ 2018-2019թթ.-ին: 

Ի դեպ, 2017թ.-ին ունեցել ենք 7,5 տոկոս աճ, և այս տեսանկյունից վերոնշյալ «ամենաբարձր ցուցանիշ» ասվածի մասով բազմակետեր թողնենք: Մի ցուցանիշ էլ կա. 2018թ.-ին՝ մինչև իշխանափոխությունը, առաջին չորս ամիսներին ունեցել ենք 9,5 տոկոս աճ. այս թիվն այն նպատակադրումն է, որին ձգտում է այսօրվա իշխանությունը, որին դեռ ո՛չ հասել է, ո՛չ էլ, համոզված եմ, կհասնի այս մոտեցումներով: 

2018 թվականը 6 տոկոս տնտեսական աճով փակեցինք, ինչը պայմանավորվեց քաղաքական իրավիճակով: Եթե հետևեինք տրված խոստումներին, 2019 թվականին հեղափոխական աճ, սոցիալական այս կամ այն խնդիրների լուծումներ պետք է լինեին, բայց 7,5-ն ընդամենը դարձավ 7,6 տոկոս: 

Ինչ վերաբերում է մյուս, օրինակ` օտարերկրյա ուղղակի ներդրումները բնութագրող ցուցանիշներին, ապա 2019թ.-ին զուտ ներհոսքը նվազել է 30 մլրդ դրամով՝ շուրջ 60 մլն դոլարով: 2019թ.- ին շուրջ 60 տոկոսով թերակատարվել են նաև կապիտալ ծախսերը, իսկ զբաղվածության ծրագրերը, որոնք տնտեսական ու սոցիալական ազդեցություն ունեն, 2019թ.-ին 50 տոկոսով չեն կատարվել, չեն հասել հասցեատերերին: Մեծ հաշվով, այս ցուցանիշները ևս պետք է հաշվի առնեն: 

Իրավիճակի օբյեկտիվ գնահատում ունենալու համար ներկայացվող ցուցանիշների կողքին նաև խնդիր ցույց տվող այս ցուցանիշները պետք է դիտարկվեն: Միայն այդ դեպքում է հնարավոր ձևակերպել իրական մարտահրավերներն ու դրանց ուղղված լուծումները: 

Սա է իրականությունը, մնացածն ավելի շատ տեսարան է, քաղաքական շահի սպասարկում ու պոպուլիզմ»:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ այսօր իրական խնդիրներին համարժեք արձագանքելու անհրաժեշտություն կա.

«Վիճակագրության հավաստիության խնդիր ունենք, ինչն ունեցել ենք նաև մինչ այս, բայց խնդիրն այլ է. անգամ եղած վիճակագրական գործիքներով, եղած տեղեկատվությամբ իրավիճակն օբյեկտիվ գնահատելու հնարավորությունները ամբողջությամբ չեն կիրառվում: 

Զուտ քաղաքական շահից «աննախադեպ» ցուցանիշների շարքը շարունակելու մղումից ելնելով` ընտրողական մոտեցմամբ նման իրավիճակ ներկայացնելն ի սկզբանե սխալ հունի մեջ ու սխալ ճանապարհի վրա է դնում թե՛ պետական քաղաքականությունը, թե՛ հակաճգնաժամային կառավարումը: Երբ իրավիճակը դրական զարգացումներով են ներկայացնում, այդ դեպքում թուլանում է նաև պետական կարգավորման գործիքակազմը: 

Հետևաբար, երբ իրավիճակը մանավանդ քաղաքական բարձր մակարդակով ներկայացվում է ոչ օբյեկտիվ, ձևակերպվող խնդիրներն ամբողջական չեն լինում, չի բացառվում, որ խորքային իմաստով նաև համարժեք չեն իրավիճակին: 

Բնական է, որ իրենց քաղաքականությունն ու պետական աջակցությունը պետք է ուղղված լինի հենց իրենց հնչեցրած խնդիրների լուծմանը, ինչի հետևանքով, փաստացի, արդեն կունենան թիրախավորման հարց և համարժեքության խնդիր՝ իրական իրավիճակին»: 

Մեր զրուցակիցը նշվածից բխող օրինակներ բերեց. «Նախօրեին նշվեց, որ ապրիլին չի կրճատվել գրանցված աշխատողների թիվը: Սա դարձավ սենսացիոն ու դրական լուր: Հաշվի առնելով հիմնական ցուցիչի դրական արձանագրումը՝ այնպես ներկայացվեց, որ աշխատաշուկայում խնդիրներ չկան: Բայց իրականությունը սա չէ:

Նախ՝ առաջին բեռն ու հարվածը կրել են նրանք, որոնք առանց աշխատանքային պայմանագրի են աշխատել և միանգամից ազատվել են աշխատանքից: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, մարդիկ, ովքեր կայուն եկամուտը կորցրեցին ու վաղը աղքատության նպաստ են ակնկալելու: 

Բացի այդ, Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածը շատ հստակ կարգավորում է՝ զանգվածային ազատումները և հաստիքի կրճատումը չեն կարող մեկ օրում լինել: Այսինքն, եթե մարտի 15-ին տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը դադարեցվել է, ու մարդը որոշել է հաստիքներ կրճատել կամ գնալ անգամ լուծարման, մեկ օրում չի կարող դա անել: 

Օրենսգիրքը հստակ երկու ամիս ժամկետ է սահմանում աշխատողներին ծանուցում տալու համար: 

Մեծ հաշվով, մենք այս ազդեցությունը դեռ մայիսի վերջին կամ առնվազն հունիսին ենք տեսնելու, որովհետև իրականում մարդիկ հետևել են օրենսդրությանը, շատերը ծանուցումներ են տվել: Եվ, վերջապես, մի խումբ էլ կար, որ սպասում էր պետական աջակցությանը՝ հասկանալու, թե թև ու թիկունք լինելու խոստումները որքանո՞վ են իրական:

 Համոզված եմ, որ պետական աջակցությունը, որն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, ոչ միայն համարժեք չէ իրավիճակին, այլև որևէ խնդիր չի լուծում: Երբ գլոբալ համաճարակը սկզբից անտեսում ես, լուրջ չես վերաբերվում դրան, հետևաբար, հանրությանն էլ ես այդ ուղղությունը ցույց տալիս: 

Իսկ երբ պարզվում է՝ սխալվել ես, այդ սխալներն արդեն իրենց հետևանքներն են ունենում»:

Նա շեշտեց, որ դրանք այն դեպքերը չեն, երբ սխալի համար կարող ենք ներողություն խնդրել, առաջ անցնել ու այսպիսով իրավիճակը կհաղթահարվի:

«Ընդհանուր առմամբ, կա հապաղում, իրավիճակը ճիշտ բնութագրելու ու գնահատելու խնդիր, որոնց առկայության դեպքում հետևանքներն ակնհայտ են լինում: Մեծ հաշվով, բոլոր խնդիրները գալիս են մեր զրույցի հենց առաջին հատվածում մատնանշված պատճառից: Իրավիճակը ներկայացվում է ոչ թե համարժեք ու օբյեկտիվ, այլ ընտրողաբար, և բացառապես քաղաքական շահի հենքով: 

Եվ եթե գնահատումն ու ախտորոշումն այդպիսին է, բնականաբար, լուծումները իրավիճակից կտրված, իրական պահանջին հակասող սխալ ճանապարհի վրա են հայտնվում: Գերազանցիկի սինդրոմով չձգտել աննախադեպության: 

Սա է կարևորը: Պետք է պարզապես անկեղծ լինել ու իրավիճակը ճիշտ գնահատել: Պոպուլիզմը մահաբեր դեղատոմս է հատկապես հակաճգնաժամային կառավարման համար: 

Պետք է խուսափել այդպիսի վտանգներից ու համարժեք լուծումներ տալ»,-ասաց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Հրթիռ է ընկել Երուսաղեմում հայկական թաղամասի մոտ (տեսանյութ) Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Արարատ Միրզոյան «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց «Կալյարիին» ՀՀ պետական պարտքը կառավարելի է. Ֆինանսների նախարարություն Հաջորդ մրցաշրջանում ես այլևս չեմ լինի «Ատլետիկի» գլխավոր մարզիչը․ Էռնեստո Վալվերդե Իրանցի բարձրաստիճան հետախուզույզ է սպանվել Վստահ ընթացքի մեջ ենք․ Գոռ Հակոբյանի կնոջ նոր գրառումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Մասնավոր ինքնաթիռ է կործանվել Մոսկվայում՝ երկու մարդ զոհվել է Բռնnւթյան ենթարկված երեխայի կենսաբանական մայրը սպասում է իր 5-րդ երեխային 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի տարածքից Իրանից դուրս գալու համար, բայց միայն ՀՀ երկու քաղաքացի է ցանկացել վերադառնալ «Փյունիկի» հարձակվողը տեղափոխվել է լիտվական ակումբ Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Իրանական հրթիռի բեկորը ընկել է Երուսաղեմի Հին քաղաքում՝ պատճառելով վնասներ. Իսրայելի ԱԳՆ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Եթե չկա նավթ Հունգարիայի համար, չի լինի գումար Ուկրաինայի համար. Օրբան Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանԱրա Ֆիդանյանին նոր պաշտոնի նշանակեցին Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանԹշնամին սխալվում էր՝ ենթադրելով, թե Իրանը մեկ-երկու օրում կփլուզվի. Խամենեի Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Սամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԵրեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԼուկաշենկոն ասել է, որ Թրամփն առաջարկում է իրեն հանդիպել Ֆլորիդայում Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԲրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը Շվեյցարիան դադարեցրել է զենքի արտահանումը Միացյալ Նահանգներ Իրանի հետ հակամարտության ընթացքում Ոտնձգություն է կատարվել ավտոբուսի վարորդի նկատմամբ․ նա հիվանդանոցում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում բացվել է նոր, ժամանակակից լսարան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանըԿենտրոնական Իսրայելը ենթարկվել է Իրանի կողմից նոր հրթիռային հարվածի «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՄարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՎեհափառը հրավիրվել էր Իլիա II-ի հուղարկավորությանը, սակայն նրան արգելվել է լքել երկիրը․ Պաչուաշվիլի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել Շրի Լանկան արգելել է մուտքը իրանական նավերի և ամերիկյան կործանիչների համար Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԲաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՄակրոնը կոչ է արել ԵՄ-ին վարկ տրամադրել Կիևին Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուԻրանը հայտարարել է, որ հակամարտությունից հետո կշարունակի վերահսկել Հորմուզը Անվտանգության լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ն լքում է Իրաքը