Հոդվածի պատճառով վեճ՝ Փոստանջյանի և լրագրողի միջև (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՕրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ հանրաքվեի ընտրական հանձնաժողովի «Ժառանգություն» կուսակցությանը հատկացված առնվազն երեք տեղերը իրականում զբաղեցնում են ՀՀԿ ներկայացուցիչները:
«Ինչպե՞ս է «Ժառանգություն»-ը հանձնաժողովում իր տեղերը հանձնել հանրապետականներին» վերտառությամբ նյութում ներկայացվում են հենց այդ հանձնաժողովի անդամների հարցազրույցները, որտեղ վերջիններս նշում են, որ կապ չունեն «Ժառանգության» հետ:
Այսօր լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը, դիմելով հոդվածի հեղինակին, հայտարարեց. «Դուք զանգել և կորզել եք այդ մարդկանցից, ոչ ոք չի ասել, թե ՀՀԿ-ական են»: Ի պատասխան՝ լրագրողը պնդեց, թե երեքը դրա մասին հարցազրույցով հայտարարել են:
Փոստանջյանի արձագանքը՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



