Աֆղանստանում ահաբեկիչները կրակահերթ են արձակել ծննդատանը. կա 14 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաբուլի արևմտյան հատվածում զինյալները հարձակվել են ծննդատան վրա և գնդակահարել մոտ 14 մարդու՝ այդ թվում մայրերին և երեխաներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ նախ ծննդատանը պայթյուն է եղել, որից հետո ներս են թափանցել ահաբեկիչները և կրակահերթ արձակել: Հայտնի է, որ հարձակման արդյուքնում սպանվել է 14 մարդ՝ այդ թվում 2 նորածին: Եվս 15 մարդ վիրավորվել է:
Երկրի ՆԳՆ-ի փոխանցմամբ ՝ մահապարտ ահաբեկիչները կրել են զինվորական համազգեստ, նրանք բոլորը վերացված են: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրամայել է, որ ուժայիններն անցնեն հարձակողական գործողությունների՝ ընդդեմ «Թալիբան» շարժման ահաբեկիչների:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



