Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իշխանության մահակը կարող է վերածվել կապիկի ձեռքի փայտիկի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կանխատեսվում էր, որ սահմանափակումները հանելուց հետո վարակակիրների թվի ավելացման մեջ ուղղակի մեղադրվելու են հասարակությունը, քաղաքացին։ Այսօրվա թվերի հրապարակումից հետո վարչապետական հերթական լայվի շեշտադրումը դրա ապացույցն է։ Եվ քանի որ քաղաքացին-ժողովուրդը «անկազմակերպ է», չի պաշտպանում հակահամաճարակային կանոնները, ապա կանխատեսելի է, որ առաջիկա օրերի ցուցանիշներն աճելու են, անցնելով օրական՝ 200-ի սահմանը։ Դա հիմք ընդունելով, իշխանությունները նոր սահմանափակումներ կմտցնեն, ենթադրաբար՝ մինչև հուլիսի 1-ը, խորացնելով սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Այդպես Հայաստանը, հնարավոր է, կհայտնվի պանդեմիայից տուժած երկրների աղյուսակի բարձր հորիզոնականներում, հետևաբար՝ կակնկալի միջազգային մեծ օժանդակություն։ Հին ասացվածք կա՝ հրամանատարի թեկուզ սխալ, բայց վճռական որոշումն ավելի ճիշտ է, քան անվճռական, փոփոխելի և կասկածներ սերմանողը։ Ինչպես տեսնում ենք՝ տարբեր երկրներ պայքարի տարբեր ռազմավարություն են կիրառում։ Օրինակ՝ տարածաշրջանում ցածր ցուցանիշներ ունեցող Վրաստանը ճգնաժամի հաղթահարման ռազմավարական ծրագրեր է մշակում։ Ցածր մահացության ցուցանիշ ունեցող Գերմանիան աչքի է ընկնում պայքարի հաստատակամությամբ և արդյունավետությամբ։ Իսկ ժողովրդին մեղադրող կառավարությունները պայքարն իռացիոնալ ուղղությամբ են տանում։ Այդ պատճառով այդ երկրներում աղետի չափերը համեմատաբար՝ մեծ են։ Հարկ է նկատել նաև, որ պետական ապարատի և քաղաքական համակարգի համաձայնեցված աշխատանքի արդյունքում է հաջողվում ճգնաժամի կառավարելիության ռազմավարություն իրականացնելը, որը ոչ միայն ճգնաժամի հաղթահարման հույս է ներշնչում, այլև կառավարելի է դարձնում աղետի ծավալման ռիսկերը։ Իսկ ամեն ինչում քաղաքացուն-ժողովրդին մեղադրելու-հանդիմանելու մարտավարությունը խորացնում է հասարակական անհամերաշխությունը, որն առանց այս էլ խորացված է խորհրդարանական ծեծկռտուքների, սև-սպիտակ բաժանումների հետևանքով։ Փոխադարձ անվստահության խորացումը կարող է, թերևս, ժամանակավոր դրական էֆեկտ ունենալ վարակի տարածումը կանխելու առումով։ Սակայն եթե այն հասարակական բնավորություն դառնա, ապա խիստ բացասական կանդրադառնա տնտեսության վերականգնման և սոցիալ առաջընթացի վրա պանդեմիայից հետո։ Ամենաանցակնալի հետևանքը կլինի այն, որ քաղաքական համայնքը կդադարի հավատալ ժողովրդին, հետևաբար նաև ժողովրդավարությանը։ Ավելորդ չի նշելը, որ հասարակության սոցիալական պատասխանատվությունը բարձրացնելու միակ լծակը ազգային-հասարակական արժեքներն են։ Եթե դրանք շրջված են կամ ցինիկաբար արհամարհվում են, ապա առաջանում է կրկեսային քաոս, որի ժամանակ իշխանության մահակը վերածվում է կապիկի ձեռքի փայտիկի։ Այսինքն՝ ոչ ոք լուրջ չի ընդունում իշխանությունների հրահանգները, նույնիսկ՝ հակահամաճարակային սահմանափակումները խախտելու համար սահմանված պատժից չի զգաստանում։ Թաթուլ Մկրտչյան

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են