Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ապ­րան­քը պարտ­քով են ձեռք բե­րել, վար­կեր ունեն». առևտ­րա­կան­նե­րը խնդիր­նե­րի առաջ են կանգ­նել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաճարակով պայմանավորված իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաև առևտրականների գործունեության վրա: Խոսքը միայն տոնավաճառներում իրենց գործունեությունը ծավալողների մասին չէ: Խնդիրը նաև հագուստի կամ կոշիկի խանութներ ունեցողներին է վերաբերում: «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը:

Հասարակական կազմակերպության նախագահը մի շարք մտահոգություններ ունի: Կարծում է՝ անգամ եթե սահմանափակումները մեղմացվեն, ու գործի նաև տրանսպորտը, իրենց խնդիրները դրանով չեն լուծվի: Պատճառն այն է, որ այս ընթացքում առևտրականները միանգամից մի քանի խնդրի առաջ են կանգնել:

«Առևտրականների վիճակը ծանր է: Ես համոզված եմ, որ առևտուր այդքան շատ չի լինելու, բայց դրան զուգահեռ՝ մարդիկ ստիպված են լինելու վճարել տեղի գումարները, վարձակալած տարածքների վարձավճարները: Մյուս կողմից՝ այլ խնդիրներ էլ են ծագել: Այս իրավիճակից առաջ մարդիկ ապրանքներ են բերել, նոր ապրանքներ են ստացել, որոնք մնացել են պահեստներում: Ապրանքը եկել է, բայց առևտուր չկա: Առևտուր չկա նաև այն տեղերում, որոնք ավելի վաղ էին բացվել: 

Բացի այդ, հիմնականում գարնանային ապրանքներ՝ հագուստ ու կոշիկ են բերել, բայց ամառ է գալիս, իսկ այդ ապրանքները, համենայն դեպս, այս սեզոնին չեն վաճառվի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ բացի այս հարցերից, մեկ այլ՝ ավելի կարևոր խնդիր կա:

«Առևտրականներից շատերը ապրանքը պարտքով են ձեռք բերել, հիմա դրսից զանգում ու այդ գումարներն են ուզում, բայց այս մարդիկ հացի փող չունեն, որտեղի՞ց տան պարտքը: 

Կան տնտեսվարողներ, որոնք խանութները վարձակալել են, բայց հիմա սեփականատերերը պահանջում են այն գումարը, որի շուրջ հենց սկզբից են պայմանավորվածություն ձեռք բերել»,-ասաց Գ. Դանիելյանը:

Նա հավելեց, որ պետության կողմից աջակցություն ստացողներ եղել են, բայց դա մեծ խնդիր չի լուծում. «36 հազար դրամ գումար է տրվել, երկու ամսվա մեջ 36 հազարով հնարավո՞ր է ապրել: 

Միգուցե այդքան են կարողանում, այդքան են տալիս, բայց խնդիրն այլ է: Մեզ համար զարմանալի էր, թե ինչու էին բացում փոքր խանութները, բայց տոնավաճառների ու առևտրի կենտրոնների վերաբերյալ ավելի վաղ նման որոշում չէր կայացվում»:

 

Նա շեշտեց, որ առևտրականներից շատերն արդեն այլ գործունեությամբ զբաղվելու որոշման մասին են մտածում:

«Կարծում եմ՝ առևտուրը զգալիորեն կպակասի, որովհետև բոլորն այսօր սնունդ ձեռք բերելու մասին են մտածում, ո՞վ է հագուստի կամ կոշիկի մասին մտածում: Ամենաքիչը 50 հազար առևտրական կա ոլորտում: Որ առևտուր չլինի, տեղի գումարը, հարկերը, պետության հարկ ու տուրքը ինչպե՞ս պետք է տան: 

Այնքան մարդիկ կդադարեն այդ գործունեությամբ զբաղվել: 

Ո՞վ կգնա ու վնասով կաշխատի: Շատ-շատ բացվելուց հետո մեկ ամիս փորձեն աշխատել, որից հետո, համոզված եմ, շատերն են փակվելու»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հարկային արձակուրդների և նման այլ արտոնություններ սպասելու առումով ինքն անձամբ այլ պատկերացում ունի:

«Եթե բոլորս հարկ ու տուրք չմուծենք, պետությունն ինչո՞վ է գոյատևելու: Այնպես որ, դա էլ հարցի լուծում չէ: Ընդհանուր առմամբ, անորոշություն կա: 

Այսպիսի անորոշ իրավիճակ ոչ մի ժամանակ չի եղել: Մարդը, որ դեռ մի քիչ փող ունի, մտածում է՝ ինչ անի, մտածում է գործունեությունը փոխելու մասին: 

Իսկ ով էլ փող չունի՝ մտածում է՝ ոնց ապրի ու գոյությունը պահպանի: Բացի այդ, նրանց մի մասն էլ այսօր մտածում է վարկերը փակելու մասին: Մարդիկ կան՝ պարտքով, մարդիկ էլ կան՝ վարկի միջոցով են ապրանքները ձեռք բերել ու հիմա նստած՝ չգիտեն՝ ինչպե՞ս փակել վարկերը: Այսօր ոչ ոք չգիտի՝ իր գլխին ինչ է գալու»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ, ամեն դեպքում, լավատեսությունը չեն կորցնում:

«Սպասում են, տեսնենք՝ բացելուց հետո ինչ վիճակ կլինի, որից հետո յուրաքանչյուրն իր անելիքը կհասկանա»,-եզրափակեց նա: Հավելենք, որ երեկ հայտարարվեց մայիսի 18-ից նաև առևտրի իրականացման վայրերը վերաբացելու մասին:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքին