Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես չվնասել հայրենիքին «հայրենասիրությամբ». Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մի տխուր երկխոսության կադրեր են շրջանառվում՝ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի եւ անծանոթ քաղաքացու. ոչ մի արտառոց բան այնտեղ չկա՝ մինչեւ այն պահը, երբ արտգործնախարարն ապավինում է հայրենասիրությանը եւ որպես վերջին հակափաստարկ բերում հայրենասիրությունը։ Այս մասին իր հոդվածում գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյան ը:

Նա, մասնավորապես, նշում է. «Ոչ ոք Զ. Մնացականյանի հայրենասիրության վրա չի կասկածում, բայց նաեւ արտգործնախարարից չի ակնկալում հայրենասիրության դրսեւորումները։ Արտգործնախարարից պահանջվում է սառը, գրագետ, ռացիոնալ դիվանագիտություն։ Միայն այդքանը։

Ընդհանրապես հրապարակային հայրենասիրությունը միշտ զուգահեռ է գնում հիմարության կամ ավանտյուրայի հետ։

Բոլոր թալանչիները եւ իրենց գործը տապալողները դույլերով են խմել պետականության, կռված տղերքի կենացը։

Իրենց տղաներին ասպիրանտուրայով, բժշկական թղթերով կամ ռուսական անձնագրով բանակից փախցրած ծնողներն արդեն 30 տարի է խմում են Արեւմտյան Հայաստանի կենացը ու ասում, որ Լ. Տեր-Պետրոսյանը «վախեցավ ու չթողեց մտնենք Կիրովաբադ»։ Որեւէ մեկը կարո՞ղ է կասկածի տակ դնել նրանց հայրենասիրությունը։

Երբ Փաշինյանը Երեւանում պատշաճ չդիմավորեց Պուտինին, նրա համախոհները հայրենասիրության մաստեր-կլաս համարեցին դա, ու մի քանի օր սոցցանցերը հեղեղել էին Փաշինյանի եւ նախկին երեք նախագահների համեմատությամբ, որտեղ, իհարկե, հաղթում էր նա։ Իսկ եթե Փաշինյանը այդ օրը Պուտինին «դիմավորելու կանչեր» Սասուն Միքայելյան - Վահե Ղալումյան տանդեմին, ապա ընդհանրապես կհռչակվեր հայրենասիրության աստված։ Հետո անպատշաճ

ճանապարհելը ամենափոքր գինն էր, որ վճարեցինք։ Միշտ զանգվածային հայրենասիրությունը այդպես է լինում։

Քննիչները, դատախազները, դատավորները, որոնք տասնամյակներով ապօրինի քրեական գործեր են սարքել ու դատավճիռներ կայացրել, խեղել մարդկանց ճակատագրեր, հայրենասե՞ր չեն։ Փորձեք նրանց ասել, որ կասկածում եք նրանց հայրենասիրության վրա, փորձեք ասել, որ դրանով քանդել են պետությունը՝ կհոշոտեն։ Ամեն հակաօրինական բան արվում է պետության անունից։

Աննա Դանիբեկյանը, վստահաբար, ինքն իրեն ամեն վայրկյան ներշնչում է, որ մայիսի 8-ին Քոչարյանին բանտում թողնելը պետական մտածողության եւ հայրենասիրության ակտ էր։

Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու եւ հակառուսական քարոզ տանող շրջանակները, նույնիսկ հասկանալով, որ դրանով բացում են Հայաստանի դռները թուրք-ադրբեջանական հարձակման համար, մինույն է դա հիմնավորում են հայրենասիրությամբ, եւ ժողովրդական մի զանգված հաստատ դառնում է նրանց կողմնակիցը։

Բանաձեւը շատ պարզ է՝ որքան ուժեղ է հրապարակային հայրենասիրության գաղափարը, այդքան թույլ է պետականությունը։

Մեկ վայրկյան անգամ չկասկածելով պարետատան կամ կառավարության անդամների հայրենասիրության վրա, օգնե՞ց, դա արդյոք, որ հակահամաճարակային պայքարը Հայաստանում չտապալվի՝ ոչ օպերատիվ, ոչ գրագետ քայլերի, անփորձության պատճառով, մեծամտորեն կամ Փաշինյանի պարտադրանքով, այլոց խորհուրդները, առաջարկները չլսելու պատճառով։ Ու մենք ունենք բավական բարդ վիճակ՝ ավելի բարդանալու միտումներով։

Դուք կարծում եք՝ խորհրդարանական մեծամասնությունը, հայտնի 88-ը հայրենասե՞ր չեն կամ գոնե իրենք կասկածու՞մ են իրենց հայրենասիրության վրա։ Լրիվ հակառակը՝ նրանք վստահ են, որ լռում են, հլու հնազանդ ենթարկվում են, անօրինականությունները չտեսնելու-չլսելու

են տալիս՝ բացառապես պետության շահից ելնելով։ Իրականում պետությունը ոչ մի կապ չունի։ Խորհրդարանական մեծամասնության հոգեբանությունը պայմանավորված է պարզ, հասարակ, մասնավոր կոմֆորտով։

Ինչո՞ւ ենք մենք խուսափում գրագիտությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը, հումանիզմը, էմպատիան կարեւորել ավելի, քան հրապարակային հայրենասիրությունը։ Նվիրումով անել սեփական գործը, լուռ աշխատել սեփական սխալների վրա, կատարելագործվել՝ որպես մասնագետ, հարգել դիմացինի իրավունքները, չվնասել, ծաղկեցնել հայրենիքիդ՝ քեզ բաժին հասած անկյունը. սա՞ չէ արդյոք հայրենասիրությունը։

Ինչո՞ւ Զոհրաբ Մնացականյանը չասաց. ես պրոֆեսիոնալ դիվանագետ եմ, /ինչն այդպես է/ եւ, կներես եղբայր, բայց դիվանագիտությունը նուրբ գործ է, եւ ես գիշերվա կեսին, քո միացրած տեսախցիկի առաջ, քեզ ու շատերին հաճելի բաներ ասելով՝ կվնասեմ պետությանը։

Ժամանակն է՝ սկսենք մեծածախ հայրենասիրությունը փոխարինել պետություն եւ քաղաքացի հասկացություններով, որտեղ հարգի են այլ հատկանիշներ՝ օրինապաշտություն, կրթվածություն, հանդուրժողականություն, առաջադիմություն եւ այլն։ Եվ այդ դեպքում թե՛ բանակցություններն ավելի հաջող կընթանան, թե՛ համաճարակի դեմ պայքարն ավելի էֆեկտիվ կդառնա, թե՛ դանիբեկյաններն ու նրանց հրաման տվողները կազատվեն «հայրենասիրական ստրկությունից»։

Ինչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական