Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանին պետք չէ լուրջ վերաբերվել. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Բռնության խոսքը քրեականցնելու մասին օրենքը մտնում է ուժի մեջ, եւ երեւի դա ամենահզոր զենքը կլինի Նիկոլի դեմ պայքարելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

 

«ԼՈՒՐՋ ԴԵՄՔՈՎ՝ ՀՈՒՄՈՐԻ ՄԱՍԻՆ

 

Բռնության խոսքը քրեականցնելու մասին օրենքը մտնում է ուժի մեջ, եւ երեւի դա ամենահզոր զենքը կլինի Նիկոլի դեմ պայքարելու համար։ Նիկոլի մասին ամեն լուրջ գրառում, վերլուծություն, ելույթ, ի վերջո, հանգցնում են ատելության խոսքի, բռնության կոչի կամ հայհոյանքի, եւ թվում է, թե համաձայն նոր օրենքի Նիկոլի մասին չի կարելի լուրջ խոսել։

 

Չի կարելի, եւ հենց այստեղ է նրանից ձերբազատվելու հնարավորությունը։ Ի վերջո, դուք եք Նիկոլին վարչապետ սարքել՝ նրան լուրջ ընկալելով։ Հոգու խորքում ինքն էլ իրեն լուրջ չի ընկալում, բայց ստիպված է արդարացնել ձեր հույսերը։ Ընդ որում, կարեւոր չի՝ դուք նրա երկրպագուն եք, թե ընդդիմախոսը, միեւնույն է լուրջ վերաբերմունքով, լուրջ խոսքով դուք ուժեղացնում եք Նիկոլին։

 

Դուք ասացիք՝ նա քաղաքական գործիչ է։ Հիմա Նիկոլը ստիպված քաղաքական գործունեություն է ծավալում, ինտրիգներ հյուսում, Ազգային Ժողով ձեւավորում, կուսակցություն ղեկավարում, էդմոն-Սասուն կռվացնում, Լուսավորին ընդդիմություն սարքում, որովհետեւ դուք նրան լուրջ եք ընդունել։

 

Դուք ասացիք՝ նա ազգի առաջնորդ է։ Հիմա Նիկոլը ստիպված ղեկավարում է ազգը, կառավարության նիստերին է մասնակցում, իր տղաներին ու աղջիկներին պաշտոններ ու պարգեւավճարներ տալիս, ինչ-որ տնտեսական տվյալներ կարդում, Վրաստանի հետ համեմատվում, որովհետեւ դուք նրան լուրջ եք ընդունել։

 

Դուք ասացիք՝ նա դիվանագետ է։ Հիմա Նիկոլը ստիպված ղարաբաղյան բանակցությունների է մասնակցում, ինչ-որ նոր կետից արտաքին քաղաքականություն է ստեղծում, Պուտինի ու Մակրոնի հետ հանդիպում, ինչ-որ տարածքներ է տալիս, որովհետեւ դուք նրան լուրջ եք ընդունել։

 

Պետք չի Նիկոլին մեղադրել մաքսանենգության կամ կոռուպցիայի մեջ։ Դուք նրան համարել եք լուրջ գործիչ, նա ստիպված է արդարացնել ձեր հույսեր ու առնվազն մեծ տղա երեւալ, որովհետեւ մեծ տղաները փող են աշխատում։ Ու հիշեք՝ դուք եք նրան սադրել ռեկետի, ծխախոտի, ադամանդների ու էլի շատ գործերով, որովհետեւ նրան լուրջ եք ընդունել։ Եւ որպես մեծ տղա նա պարտավոր է 2 միլիոնանոց վերանորոգում անել, կես միլիոնանոց մեքենա քշել ու 12 մեքենայով կորտեժ ման տալ հետը։

 

Ինձ ամենաշատը անհանգստացնում էր Նիկոլի՝ որպես նախկին լրագրողի, դաժան վերաբերմունքը մամուլի նկատմամբ։ Բայց հիշեցի, որ Նապոլեոնը ծնվել էր դեռեւս իտալական Կորսիկայում, իտալական ընտանիքում, բայց փոքրիկ կապրալի առաջին արշավանքը Իտալիայի դեմ էր՝ իր իտալականությունը հերքելու համար։ Այսինքն՝ հարձակվելով մամուլի վրա0, Նիկոլն ուզում էր ապացուցել, որ ինքը լուրջ գործիչ է, էլ ժուռնալիստ չի, եւ մամուլին՝ «էն ծախվածներին ու մանիպուլյատորներին» էլ պետք է իր տեղը ցույց տալ, քանի որ ինքը այլեւս ծախված ու մանիպուլյատոր չէ, այլ կարեւոր գործ է անում։

 

Դուք կասեք՝ բա Նիկոլը մարդկանց է նստացնում, կորոնավիրուս է տարածում, մարդկանց կյանքերի հետ է խաղում, ինչպե՞ս լուրջ չընդունենք։ Իսկ ինչպե՞ս են նման տղաները ինքնահաստատվում, մեծանում՝ հենց իրենց համար կյանքեր տնօրինելու իրավունք հռչակելով։

 

Հիմա նոր օրենքը պահանջում է, որ նրան լուրջ չվերաբերվենք։ Օգտագործեք ձեր զինանոցը՝ հումորը, հեգնանքը, սատիրան, սարկազմը, անգամ՝ ցինիզմը, բայց լուրջ մի վերաբերվեք։ Մի հայհոյեք, բռնության խոսք մի ասեք։ Լուրջ վերաբերմունքով եք դուք փչում փուչիկը, իսկ Նիկոլը հենց հասկանա, որ իրեն լուրջ չեն ընդունում, իրենից ակնկալիք չկա, էլ լուրջ տղա չի խաղա, անմիջապես իր վրայից կթոթափի պետականության լուծը եւ մեզ հանգիստ կթողնի։

 

Օգնենք Նիկոլին»։

 

 

 

 

 

Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը