Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ մասնավոր լաբորատորիաներն անվճար էին աշխատում, լավն էին, երբ որոշեցին անվճար չաշխատել, Առողջապահության նախարարությունը արգելեց կորոնավիրուսի թեստ իրականացնել. ռեկետի հոտ է գալիս. Հ. Մանասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն ժամանակ, երբ մասնավոր լաբորատորիաներն անվճար էին աշխատում, լավն էին, համապատասխանում էին ստանդարտներին, երբ որոշեցին, որ այլևս անվճար չեն աշխատելու, Առողջապահության նախարարությունը արգելեց նրանց կորոնավիրուսային վարակի ստուգում իրականացնել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց  բժիշկ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը`խոսելով Առողջապահության նախարարության այն որոշման մասին, ըստ որի՝  մասնավոր լաբորատորիաների կողմից կորոնավիրուսային վարակի ստուգումն արգելվում է:

«Սկզբում մասնավոր լաբարատորիաներն աշխատում էին, օգնում էին Առողջապահության նախարարությանը և աշխատում էին անվճար: Առողջապահության նախարարությունը նրանց տալիս էր թեստերը, և նրանք իրականացնում էին աշխատանքները: Նախարարությունը մասնավորապես աշխատում էր  «Աստղիկ» բ/կ-ի և «Պրոմ-Տեստ» ախտորոշման լաբորատորիայի հետ: Լաբորատորիաները չէին վճարվում աշխատանքի համար»,- ներկայացրեց նա:

Մանասյանը նշեց, որ նախարարությունը չի մանրամասնել, թե ինչու են լաբորատորիաներն անվճար աշխատում, ըստ նրա՝ ասում էին՝ իրենց հարցրեք: Նա ներկայացրեց, որ իր տեղեկություններով՝ «Պրոմ-Տեստ» ախտորոշման լաբորատորիայից  ասել են, որ չեն կարող անվերջ անվճար աշխատել, որից հետո նախարարությունը որոշել է, որ լաբարատորիաները   կորոնավիրուսի վարակի ստուգում չեն իրականացնելու:

«Այս ամենից ռեկետի հոտ է գալիս, մարդուն անվճար աշխատեցնում ես, հետո նեղանում ես անվճար չաշխատելու համար ու ընդհանրապես արգելում ես աշխատել: Ըստ իմ հավաստի աղբյուրների՝ մյուս շաբաթ Հայաստան են գալու թեստեր, որոնք 98-99 տոկոս ճշտությամբ ցույց են տալու, թե մարդը տարել է կորոնավիրուսային հիվանդություն, թե՝ ոչ: Այս դեպքում պարտադիր է, որ լաբորատորիաներն ազատ թեստավորեն, որովհետև շատերն են ուզում իմանալ իմունիտետ ունե՞ն, թե ոչ, բայց հնարավոր է, որ սա էլ արգելեն»,- շեշտեց բժիշկը:

Մանասյանը դիտարկմամբ՝ նախարարությունը պետք է այս հարցով պարզաբանում տա: Բժիշկը նաև անդրադարձավ այն խոսակցություններին, որ լաբորատորիաների չաշխատելու որոշումը կապված է թեստերի որակի հետ և ասաց, որ դա չի կարող լաբորատորիաների խնդիրը լինել, քանի որ նախարարությունն է այդ թեստերը նրանց տրամադրել:

«Առողջապահության նախարարությունը հաստատել է, որ մի քանի լաբորատորիաների աշխատանքը համապատասխանում է սահմանված ստանդարտներին: Եթե կան, որ չեն համապատասխանում, կարող եք դրանց աշխատանքն էլ վերահսկել ու մի քանի շաբաթում խնդիրը լուծել, քանի որ կարծիք են հայտնում, որ այս իրավիճակը տարիներ է տևելու: Չի կարելի նման սահմանափակումներ դնել»,- դիմելով Առողջապահության նախարարությանը՝ նշեց Մանասյանը:

Անդրադառնալով այսօր վարակակիրների թվի 351-ով ավելանալուն, բժիշկը շեշտեց, որ սա 1.5 ամիս անիմաստ արտակարգ դրություն հայտարարելու պատճառով է: «Պարզ է դառնում, որ անիմաստ էին այն աշխատանքները, որոնք իրականացնում էին: Առաջին օրվանից ինչ ասել եմ և ինչ սկզբունք, որ առաջ եմ քաշել, մինչև հիմա պահպանվում է, իսկ իրենք չգիտեմ՝ քանի անգամ իրենց մոտեցումները փոփոխեցին ու ոչնչի չհասան»:

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ