Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երիտասարդների մեջ տեսնում է ազնիվ մղումներ, բայց առաջարկում է բացել փողոցի բանուկ հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, որ առավոտյան Բաղրամյան 3 հասցեում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների հետ միասին, նրանց կրկին առաջարկում է բացել փողոցի բանուկ հատվածը:
«Ես Ձեր ու մի շարք երիտասարդների մեջ տեսնում եմ ազնիվ մղումներ, բայց այդ մղումներից զատ, բայց Դուք անուններ տվեցիք, հարևան հանրապետություններից թափառում են ոմանցից նրանք»,- կրկին հորդորեց փոխոստիկանապետը:
Սրան ի պատասխան` ցուցարարների խումբը միանշանակ պատասխանեց` «Դա չի լինի, պարոն գեներալ, կարող եք գնդակահարել մեզ»: Հունան Պողոսյանն էլ պատասխանեց.«Ձեր տարիքի մարդը նման խոսքեր չպետք է ասի… էդ ինչ խոսք է` հայ ոստիկանը գնդակահարի…»:
Երկխոսությունը շարունակվեց առաջարկով` պատմական էքսկուրսներ չանել և հիշեցումով, որ 2008 մարտի 1-ին սա եղել է:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



