«Միլանը» փոխարինող է գտել Ստեֆանո Պիոլիին
ՍՊՈՐՏԻտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:
Tuttosport-ի հաղորդմամբ՝ «Միլանի» ղեկավարությունը դժգոհ է Պիոլիի աշխատանքից և ցանկանում է նրա փոխարեն ակումբում տեսնել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուսին:
«Միլանը» կապ է հաստատել նաև «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ, սակայն մերժում է ստացել գերմանացի մասնագետից:
Ստեֆանո Պիոլին «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2019 թվականի հոկտեմբերից՝ փոխարինելով Մարկո Ջամպաոլոյին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



