Երևան, 14.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանցագործություններն ավելացել են. ո՞րն է ամենատաարածվածը․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 6965: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն ավելացել է 876-ով:

Պաշտոնական տվյալներում առանձնացված են ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները: Երբ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները համեմատում ենք 2019 թ. հունվար-մարտ ամիսների տվյալների հետ, պարզ է դառնում, որ 2020 թ.-ին ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 556ով: 

Միջին ծանրության հանցագործություններն ավելացել են 163-ով, ծանր հանցագործությունները՝ 137-ով, իսկ առանձնապես ծանրները՝ 15-ով։

 

Եթե 2019 թ.-ի առաջին եռամսյակում սպանության 12 դեպք էր արձանագրվել, ապա 2020 թ.-ի հունվար-մարտ ամիսներին` 9 դեպք: Միևնույն ժամանակ 6-ով ավելացել է սպանության փորձերի քանակը:

Դիտարկելով հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ներկայացված ցուցանիշները` նկատենք, որ 26-ով ավելացել է հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի շրջանառությունը:

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվն ավելացել է 47-ով: Հանցագործությունների ընդհանուր՝ 6965 դեպքերի մեջ ամենամեծ չափաբաժինը սեփականության դեմ ուղղված հանցագործություններինն է: Այդ հանցագործություններն այս տարվա հունվարմարտին 857 դեպքով ավելացել են:

Մասնավորապես՝ պետական կամ հանրային գույքի հափշտակությունների դեպքերը ավելացել են 45-ով: Անձնական գույքի հափշտակությունների թիվը հասել է 3 289-ի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 490-ով: 3289-ից 13-ը ավազակության դեպքեր են, 42-ը՝ կողոպուտի, 2793-ը՝ գողության, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 412-ով: 2793-ից 389-ը բնակարանային գողության դեպքեր են, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 11-ով:

Պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու դեպքերը 2019 թ. հուվար-մարտի համեմատ 10-ով ավելացել են: Միևնույն ժամանակ, 60 դեպքով նվազել են կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերը: 

Հավելենք, որ եթե նախորդ տարի իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 6 դեպք էր գրանցվել, ապա 2020 թ. նշված ժամանակահատվածում այդ թիվը հասել է 11-ի: Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններն էլ ավելացել են 117-ով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչպիսին կլինի մայիսը ՀայաստանումԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ 75-ամյա տղամարդը ծեծել է 2 վաճառողուհիներին, վերցրել խմիչքն ու փորձել հեռանալՍամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը Մուտք ենք արել դիմում-միջնորդություն, որ առաջնահերթության կարգով քննարկվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը. Արամ Վարդևանյան Զննվել է 81 փաստաթուղթ. ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել. Արշակ Վարդանյան Սամվել Կարապետյանի գործով հաջող ելք ենք ունենալու, հիմա գրեթե նույն բանտային կալանքի մեջ է․ պաշտպան Քաղցկեղը սկսվում է նախաճաշից. 3 սնունդ, որոնցից պետք է խուսափելԲռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան Երբ հասկանում ես, որ առաջնային են գերազանց որակը և մատչելի գները. «Փաստ»Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԱՊՐԻԼԻ)․ 500 միլիոն դոլար արժողությամբ նկարների գողություն, Պոտսդամ քաղաքի պատմական կենտրոնի ոչնչացում. «Փաստ»Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ»Փոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանԹրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ»Թուրքիան խոստովանում է իր մասնակցությունը Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել Սա է այն, ինչ նորապսակները նկարահանել են ողբերգությունից մեկ վայրկյան առաջ«Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ»«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Ինչ են հայտնաբերել բժիշկները նորածին տղայի բերանում Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ»Հայաստանի օդն ընդդեմ մեր առողջությանՄոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ»Անժամանակ կյանքից հեռացել է Սեդա ԿարապետյանըԻնչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»Կայծակը հարվածել է ծառի տակ կանգնած կնոջըԵկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Վիճաբանություն՝ Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում․ վնասվել է 43-ամյա կնոջ ձեռքի եղունգըՎենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ»Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ»Աղբահանման ընթացքում 35-ամյա կինը հայտնվել է մեքենայի մեջ և մահացելԱղոթք պահպանության համար Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ»Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»«Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ»Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում տնակ է այրվել ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցային շատ թույլ դիրքում է. Քլինթոն Բացահայտվել է Երկրին մոտեցող աստերոիդների թիվը