Երիտասարդների 3 հիմնական սխալները
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Գաղտնիք չէ այն, որ երիտասարդ տարիքում մարդկանց սխալվելու հավանականությունը ավելի բարձր է, քան արդեն ավելի հասուն տարիքում: Սա առավել քան բնական է, և շատ դեպքերում հնարավոր չի լինում այդ սխալներից խուսափել: Այնուամենայնիվ տարբեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդ տարիքում մարդկանց գործած սխալները հաճախ կրկնվում ե,ն և երիտասարդները, տեղյակ լինելով այդ հիմնական սխալներին, ցանկության դեպքում կարող են խուսափել դրանք գործելուց: Այդ հիմնական սխալների շարքում են.
1. Շատ հաճախ երիտասարնդերը ամեն ինչ տեսնում են սևի և սպիտակի ֆոնին և մտածում են, որ կյանքում հնարավոր չէ հասնել հաջողության մի ոլորտում, օրինակ, անձնականում, եթե ցանկանում ես հասնել մասնագիտական հաջողության:
2. Երիտասարդներին շատ հաճախ թվում է, որ շրջապատողներին շատ բաներ շատ ավելի հեշտ է տրվում, քան իրենց: Իրականում դա այդպես չէ, քանի որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ստիպված է պայքարել մինչև վերջին շունչը:
3. Երիտասարդները միշտ փորձում են շրջապատող բոլոր մարդկանց դուր գալ: Իրականում պետք է ուղղակի ընդունել, որ շրջապատում կարող են լինել մարդիկ, ում դուք դուր չեք գա: Դրան պետք է առավել քան բնական վերաբերել և ուղղակի առաջ շարժվել:



