Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են իշխանությունները հրաժարվում հանրաքվեի անցկացումից

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի համավարակի տարածումը, որը լուրջ խնդիրներ է ստեղծել երկրի համար։ Բացի այն, որ վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, առողջապահական համակարգն այս օրերին աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ, տնտեսությունը լուրջ վնասներ է կրում ստեղծված իրավիճակի արդյունքում։

Ստեղծված իրադրության պայմաններում դեռևս վաղ է լավատեսական կանխատեսումներ անելը։ Սակայն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ կարող են լինել։ Եվ իշխանությունները հանրությանը սկսել են նախապատրաստել, որ կորոնավիրուսի վարակման վտանգը կարող է տևել մեկ տարի և ավելի, ուստի, ըստ նրանց, պետք է համակերպվել և գործունեություն ծավալել այդպիսի պայմաններում։

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ համավարակի և արտակարգ դրության հայտարարման պարագայում առկախվեց իշխող ուժի համար մի գերկարևոր գործընթաց։ Բոլորս էլ հիշում ենք, որ ապրիլի 5-ին նախատեսված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով խնդիր էր դրված փոխել Սահմանադրական դատարանի գործող կազմը։

Ու հանրաքվեի անցկացման կարևորությունը հիմնավորվում էր նրանով, թե այդ հարցում ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր կարծիքը, քանի որ ի վերջո իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Մի կողմից էլ նպատակ կար, որ եթե հանրաքվեից հետո ՍԴ-ում կատարված փոփոխությունների շուրջ իրավական խնդիրներ առաջանային, ապա ամբողջ պատասխանատվությունն իշխանությունները կարող էին գցել քաղաքացիների վրա։ Եվ վերջապես իշխանությունները հանրաքվեի արդյունքում կարող էին հասկանալ, թե որքանով է նվազել իրենց վարկանիշը հանրության շրջանում։ Բայց հանրաքվեն այդպես էլ չկայացավ։ 

Եվ այն պայմաններում, երբ համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում արդյունավետ և գրագետ պայքար մղել, որի արդյունքում վատացել է երկրի սոցիալտնտեսական իրավիճակը, իշխող ուժի համար պետք է պարզ լինի, որ եթե առաջիկայում, թեկուզ մի քանի ամիս հետո, ՍԴ-ի շուրջ հանրաքվե անցկացվի, ապա ազատ ու անկախ քվեարկության պարագայում «այո»-ն չի կարող հավաքել սահմանված 650 հազար ձայնը։

Մեծ է հավանականությունը, որ իշխանություններն ուղղակի պարտություն կրեն։ Դրա համար էլ վարչապետ Փաշինյանը սահուն ձևով հրաժարվում է հանրաքվե անցկացնելու գաղափարից։ Եվ օրերս իր առցանց ասուլիսի ընթացքում վերջինս հայտարարեց, թե առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի հանրաքվե չեն կարող անցկացնել։

Ու ամենատարօրինակն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քաղաքական որևէ շահ չի կարող ավելի բարձր դասվել իրենց կողմից, քան հանրային առողջության շահը, բայց քննարկում են ՍԴ-ի հարցը որևէ բանաձևով Ազգային ժողովում մասնակի կամ ամբողջական լուծելու խնդիրը, և այդ հարցով դիմել են Վենետիկի հանձնաժողով։

Ստացվում է, որ իշխանությունները այնքան են կարևորում իրենց քաղաքական շահը, որ անտեսում են հանրության կարծիքը սույն հարցի վերաբերյալ։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հնարավոր էր նաև հարցի լուծումը տալ միանգամից այն ժամանակ, երբ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը կներկայացնի իր մշակած փոփոխությունների փաթեթը։

Սակայն իշխանությունները չեն ուզում գնալ այս տարբերակին, քանի որ իրենց շահը պահանջում է ինչքան հնարավոր է շուտ ողջ իշխանությունը կենտրոնացնել իրենց ձեռքում, իսկ ՍԴ-ն, ինչպես գիտենք, լուրջ խոչընդոտ է այդ ճանապարհին և հակակշռում է իշխանության գործադիր և օրենսդիր թևերին, որը կառավարում է Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը։

Այնպես որ, թեպետ իշխանությունն իր համար հնարավորություն է ստեղծում ԱԺ-ում ՍԴ-ի հարցին արագ «լուծում» տալ, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ ԱԺ-ի միջոցով խնդիրը լուծելու հետ կապված իշխանությունները հետագայում լուրջ խնդիրներ են ունենալու, քանի որ իրավական տեսանկյունից, ինչպես կարծում են մեծ թվով իրավաբաններ, դա իշխանազավթում է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան