Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե չես տես­նում մարդ­կանց, նրանց ժես­տե­րը, տա­ռա­պան­քը կամ հրճվան­քը, անհ­նար է կի­նո նկա­րել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երիտասարդ ռեժիսոր Մաննեի «Շապիտո» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ռուսական «Պահպանել և փրկել» միջազգային կինոփառատոնում, որտեղ նախորդ տարի նրա «Ճայը» ֆիլմն արժանացել է Գրան պրիի:

«Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է անցած տարի: Այն պատմում է մարդու՝ կրկեսում անցած ճանապարհի մասին: Ֆիլմի ընթացքում կրկեսը ֆինանսական խնդիրների պատճառով փակվում է: Արտիստները սկսում են կարոտել կենդանիներին՝ առյուծին, արջին ու, ամենակարևորը, իրենց ապրելակերպը: Ֆիլմը նրանց զգացողությունների մասին է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսորը:

Նշում է՝ ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ այս պահին ավելի շատ աշխատում է գաղափարները զարգացնելու վրա: 

«Բոլոր գաղափարներս, իհարկե, կապված են ֆիլմերի հետ: Շատ մտքեր կան, որոնք արդեն իսկ կյանք են ստանում: Օրերս լույս տեսան իմ նովելները Բելառուսի նախագահական թերթում: 

Դրանք գրել եմ Մինսկում, կինոփառատոններին մասնակցելու ժամանակ: Մինսկը ինձ շատ դուր եկավ, և որոշեցի զգացմունքներս ամփոփել կարճ պատումներում: Շատ ուրախ եմ, որ լրագրող Արթուր Մեխտիևը «կիսվեց» իմ նովելներով»,-նշում է մեր զրուցակիցը: 

Մաննեի «Ճայը» ֆիլմը բավականին հաջողություններ գրանցեց, մի շարք մրցանակների արժանացավ տարբեր փառատոններում: Ինչո՞վ է երիտասարդ ռեժիսորը պայմանավորում այդ հաջողությունը: 

Նա այս հարցին ոչ տրիվիալ պատասխան ունի. «Հաջողությունները, կարծում եմ, կապված են նրա հետ, որ երբեք չեմ մտածում հաջողության մասին, դա երկրորդ պլանում է: Կինոյում կարևոր եմ համարում ազատությունը և անշահախնդրությունը»,-արձագանքում է Մաննեն:

Գաղտնիք չէ, որ այս օրերին ամեն ինչ տեղափոխվել է օնլայն տիրույթ: Բնական է, որ այս վիճակը կանդրադառնա կինոարտադրության ոլորտի վրա: «Սկզբնական շրջանում սցենարները մշակում էի ինքնամեկուսացված ժամանակ, սակայն այս պահին արդեն ակտիվ կյանքին եմ անցել: 

Կինոն պետք է ստեղծվի իրականության մեջ, հակառակ դեպքում միայն հալ յուցինացիաների նման պատկերներ կգրես և այդպես էլ չես զգա նրա շոշափելիությունը: Եթե չես տեսնում մարդկանց, նրանց ժեստերը, հույզերը, տառապանքը կամ հրճվանքը՝ անհնար է կինո նկարել: Կարելի է, այո՛, տանը կինո նկարել որպես էքսպերիմենտ, բայց, կարծում եմ, միայն մեկ անգամ»,-ասում է ռեժիսորը:

Հարցնում եմ՝ մշակութային օնլայնիզմը, ինչպես հիմա հաճախ ասվում է, կնպաստի՞, որ ստեղծագործողները և նրանց աշխատանքներն էլ ավելի ճանաչելի դառնան: 

«Միայն շփման առումով կնպաստի, որ արագ քննարկումներ կազմակերպվեն: Այլ պարագաներում չեմ պատկերացնում, որ կենդանի արվեստը, ինչպիսին կինոն է, հնարավոր է սնվի ռոբոտներից»,-կարծում է Մաննեն:

Հավելում է՝ շուտով կավարտի ԵԹԿՊԻ մագիստրատուրայի բաժինը: «Շարունակում եմ աշխատել գիտական թեզիս վրա: Այն կոչվում է «Ռեֆրեն դիստանցիայի մեջ»: Թեզը համեմատում է քվանտային մեխանիկայի և մոնտաժի բնույթները որպես երկու առանձին, սակայն իրար շատ մոտ գիտություններ: Ներկայացնում եմ, թե ինչպես են կինոն և գիտությունը փոխկապակցվում և ինչպես են սնում մեկը մյուսին: Կարծում եմ՝ Ատոմի և Կինոյի դարը դեռ մեկ անգամ էլ կհռչակվի»,- եզրափակում է ռեժիսոր Մաննեն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

 

Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ