Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սոցիալական պատասխանատվություն, կամ՝ ինչ տեսնում, այն սովորում ենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական պատասխանատվությունը միայն արտակարգ վիճակների համար չէ, բայց այդ տերմինի մասին շատերը երևի թե միայն վերջերս իմացան, երբ երկրում սկսեց թափ հավաքել կորոնավիրուսի համավարակը: Ի՞նչ է սոցիալական պատասխանատվությունը: Առավել պարզ ասած՝ պատասխանատու լինել սեփական քայլերի համար, որոնք որևէ կերպ չեն վնասի հասարակության մյուս անդամներին: 

Համաճարակային այս օրերին կառավարությունը, մեղմացնելով որոշ սահմանափակումներ, նշում է, որ համաճարակի հաղթահարման դեպքում կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատու մոտեցումը: 

Տեսեք՝ պարետի որոշման մեջ հստակ նշված է, որ հանրային տրանսպորտով երթևեկելիս քաղաքացին պետք է կրի դիմակ ու ձեռնոց, մինչդեռ միայն մեր տան հարակից կանգառում մեկ օրվա մեջ ոստիկաններն ավտոբուսներից իջեցնում էին քաղաքացիներին, քանի որ նրանց մեջ կային մարդիկ, որոնք դիմակ չէին կրում: 

Նույնը նաև կատարվում է խանութներում, ավելին՝ նման միջադեպի ականատես եղա անձնագրային և վիզաների վարչությունում, երբ մի տղամարդ հաստատուն քայլերով առանց պաշտպանիչ միջոցների փորձում էր ներս մտնել, իսկ աշխատակցի սաստող նախազգուշացումից հետո ասաց՝ է, ի՞նչ կլինի որ:

Այո, մենք կարգապահ չենք, սա չի եղել նախկինում, չկա նաև հիմա:

 Երբ ասում են խանութում կանգնեք համապատասխան գծերի մոտ և պահպանեք սոցիալական հեռավորությունը, ծիծաղդ գալիս է: Եթե մարդն առհասարակ նման սովորություն չունի, ինչպես նա դա կանի հիմա, ի վերջո, նրա կյանքում ոչինչ չի փոխվել: Մենք հերթ կանգնելու սովորական «մշակույթին» այդպես էլ չկարողացանք տիրապետել, ուր մնաց մնացածը: 

Դեղատանը կանգնած ես, թվել ես անհրաժեշտ ապրանքների անվանումները, վաճառողը անցկացնում է դրանց կոդերը համակարգչով, մեկ էլ զգում ես, որ աջ ուսդ մի տեսակ «ծանրացավ»: 

Դեղատան հսկա տարածքը թողած՝ տիկինը որոշել է «հանգրվանել» ուսիդ, գուցե ոչ կորոնավիրուսային, բայց հնարավոր է այլ բացիլներն արտաշնչելով քո ուղղությամբ: Երկու տարբերակ ունես՝ կա՛մ բարկանալ, կա՛մ էլ, հասկանալով, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, կատարել գնումներդ ու դուրս պրծնել խանութից: Արդարության համար ասենք, որ, իհարկե, սա բոլորին չի վերաբերում: 

Բայց այս պատասխանատվությունը, որն ավելի շատ դաստիարակություն եմ կոչում, կա՛մ կա, կա՛մ չկա: Երրորդ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեկ կարևոր դիտարկում էլ: 

Պատասխանատվությունը պետք է «վերևից» թելադրվի, ի վերջո, քաղաքացին, ինչպես երեխան, սովորում է այն, ինչ տեսնում է: Այդ պատճառով նաև պաշտոնյաների քայլերից է շատ բան կախված: Ոչ միայն որոշումներ ընդունել, այլ նաև սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես պետք է դրանք կյանքի կոչվեն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները