Անհայտ անձինք քանդել և թալանել են դամբարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահապանի հերթական այցի ժամանակ հայտնաբերվել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Դամբարանադաշտ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի մեկ դամբարան անհայտ անձինք, գանձագողության նպատակով, մոտ 1․6 մ լայնությամբ, 1․7 մ երկարությամբ, 1․5 մ խորությամբ քանդել և թալանել են։
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանության վարչության Ճամբարակի բաժին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն իրավախախտներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



