Աշտարակ – Ապարան ճանապարհին մեքենան 30 մետր գլորվել է ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 02.54-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Աշտարակ - Ապարան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ - Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 65 LL 569 համարանիշով ավտոմեքենան (վարորդ` 19-ամյա Ա. Ս.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը (մոտ 30 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Ս.-ը, ուղեւորներ 18-ամյա Ս. Մ.-ն եւ 18-ամյա Հ. Ա.-ն հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ անջատել մարտկոցը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



