Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սկեսուր-մայրիկս միշտ ասում է՝ հեռու փնտրեցի, մոտիկ գտա. Մարինա Մարտիրոսյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Պարուհի, շատերին որպես հաղորդավարուհի ծանոթ ժպտադեմ Մարինա Մարտիրոսյանը 4 տարի առաջ սիրահարվեց, ամուսնացավ ու Երևանից տեղափոխվեց Մոսկվա՝ ապրելու ու սիրելիի կողքին լինելու նպատակով: Երիտասարդ ընտանիքն այսօր երկու զավակ ունի, երջանիկ է ու հաջողակ: Aysor.am-ի հետ զրույցում Մարինան պատմեց ոչ միայն իր սիրո պատմության ամենահետաքրքիր դրվագների, այլև՝ որպես դերասանուհի կատարած առաջին անհաջող քայլերի, կայացած ընտանիքի ու ներկայիս գործունեության մասին:

-Մարինա, 4 տարի առաջ ամուսնացաք և մեկնեցիք Հայաստանից…

-Այո, և հիմա ապրում եմ Մոսկվայում: Կյանքը շատ լեցուն ու հագեցած է բալիկներովս:

-Դուք պարուհի եք, այստեղ նաև հաղորդավարուհու կարգավիճակում էիք հանդես գալիս, այո՞:

-Այո, ավարտելուց հետո ինձ առաջարկեցին մնալ և դասավանդել. աշխատում էի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարի բաժնում: Զուգահեռ աշխատում էի Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան երգի անսամբլում և «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես խորեոգրաֆ: Հեռուստաընկերության մի քանի միջազգային և տեղական նախագծերում եմ ներգրավվել. 2011 թվականին «Շանթը» սկսեց նոր միջազգային նախագիծ՝ պար աստղերի հետ, որը մեզ մոտ կոչվում էր «Պարահանդես»: Ինձ առաջարկեցին Գրիշա Աղախանյանի հետ վարել առաջին եթերաշրջանը, այդպես էլ արեցինք: Եվ հենց այդ նույն տարվա ամռանը ամուսնացա և մեկնեցի Մոսկվա, քանի որ ամուսինս Մոսկվայից է:

-Այժմ ի՞նչ եք անում, կարողանո՞ւմ եք մասնագիտական գործունեությամբ զբաղվել:

-Արդեն մեկ ու կես տարի է՝ չեմ աշխատում: Երկրորդ բալիկիս ծնվելուց հետո չեմ վերադարձել գործունեությանս: Բայց մինչ այդ՝ 2013 թվականին առաջարկ ստացա Մոսկվայի հայ-ռուսական առաջին՝ «Arm Tv» ալիքից և սիրով ընդունեցի այն: Տնօրենը Համլետ Ղուշչյանն է. հայկական լուրերի բաժին էր բացել ու ինձ ընդունեց՝ որպես լուրերի հաղորդավար: Մինչև տղայիս ծնվելը՝ 1 տարի աշխատեցի այնտեղ:

-Հղիությունը չէ՞ր խանգարում էկրանային աշխատանքին:

-Պատկերացրեք, որ ոչ: Այդպես փորիկով աշխատանքի էի գնում: Բախտս բերել էր, որ ամեն ինչ նորմալ էր ընթանում և ես էլ շատ կոկիկ փորիկ ունեի: Էկրանից այս կողմ չէր էլ նկատվում, որ ես բալիկի եմ սպասում (ժպտում է)… Հիմա արդեն տանն եմ աշխատում՝ որպես մայրիկ: Սա, կարծում եմ, ամենադժվար, բայց նաև ամենահաճելի աշխատանքն է:

-Հայաստանից նոր առաջարկներ չե՞ն լինում:

-Մեկ անգամ է եղել. «Շանթն» առաջարկեց վարել «Պարահանդեսի» երկրորդ եթերաշրջանը, բայց քանի որ արդեն բալիկի էինք սպասում, չկարողացա գալ:

-Մարինա, մեր օրերում փոքր-ինչ զարմանալի է, որ Ձեզ նաև դերասանուհու կարգավիճակում չհանդիպեցինք:

-(Ժպտում է) Ճիշտն ասած՝ մի քանի առաջարկ եղել է, բայց, ցավոք, դերերն այնքան էլ ինձ դուր չեկան ու հրաժարվեցի: Սակայն կար մեկ առաջարկ, որն ինձ գրավեց և ընդունեցի…Նկարահանման նախապատրաստական աշխատանքների ընթացքում, երբ արդեն որոշված էր կերպարս, պատրաստ էր նույնիսկ հագուստս, պայծառ մի առավոտ արթնացա ջրծաղիկով: Ամբողջ մարմինս ու դեմքս ջրաբշտիկներով պատված էր: Չստացվեց, նկարահանումներն արդեն սկսվում էին ու ես ստիպված դուրս մնացի այդ ֆիլմից: Այնուհետև Արտակ Իգիթյանն առաջարկեց նկարահանվել «Վանա ծովի լուսաբացը» ֆիլմում (գլխավոր հերոսի մանկության տարիներին մարմնավորելու էր վերջինիս մայրիկին Ն.Մ)…

-Ու նորի՞ց ձախողում:

-Պատկերացրեք, որ այո. նկարահանումների առաջին օրը լեռներում էր լինելու ու մենք ուղևորվեցինք դեպի Գեղամա լեռներ: Այնտեղ մի փոքրիկ մատուռ կա, որտեղ շատ դժվարությամբ հասանք, քանի որ ճանապարհը գրեթե անանցանելի էր: Երբ արդեն պատրաստ էինք նկարահանմանը, շատ ուժեղ քամի սկսվեց, մի քանի վայրկյանում մշուշապատվեց ամեն ինչ: Ստիպված էինք սպասել: Երկնքի պարզվելուց հետո սկսեցինք նկարահանումներն ու միայն «մոտորից» հետո պարզ դարձավ, որ տեսախցիկի «լինզան» ջարդվել էր: Դա անհնար է տեղում փոխել: Նկարահանման օրը հետաձգվեց ու մենք վերադարձանք քաղաք: Հաջորդ նկարահանումն էլ համընկավ իմ՝ հյուրախաղերի մեկնելու հետ և ես ստիպված եղա հրաժարվել (ժպտում է)… Ինչպես ռուսն է ասում. «Не судьба»…Բայց դե ո՞վ գիտի, գուցե դեռ նորի՞ց լինեն առաջարկներ:

-Չե՞ք կարոտում Ձեր գործնական զբաղվածությունը:

-Իհարկե, կարոտում եմ, բայց սա ժամանակավոր դադար է:

-Ձեր ամուսինը դեմ չէ՞ Ձեր գործունեությանը:

-Ոչ, նա երբեք չի արգելել ինձ աշխատել: Ընդհակառակը, օգնում է ու քաջալերում:

-Արվեստի ներկայացուցիչները, բեմի, էկրանի մարդիկ դժվարությամբ են հրաժարվում իրենց կարիերայից, ընտանիք կազմելու կարևոր որոշում կայացնում: Դուք, կարծեք թե, այդ դժվարության առաջ չկանգնեցիք ու հեշտությամբ համաձայնեցիք:

-Բնականաբար, դժվար է հրաժարվել այն ամենից, ինչ ձեռք ես բերել տարիների ընթացքում: Բայց երևի իմ դեպքում սերն ավելի ուժեղ էր (մտածում է)… Չէ՛, ոչ թե երևի, այլ հաստատ ուժեղ էր: Եվ հետո, ես այստեղ էլ կարող եմ աշխատել ու հասնել ինչ-որ բանի: Ամեն դեպքում, հույս ունեմ ու հավատում եմ:

-Մեզ համար կվերհիշե՞ք Ձեր սիրո պատմությունը:

-Շա՜տ հետաքրքիր պատմություն է. ամուսինս, հյուր գնալով մտերիմներին, պատահմամբ հեռուստացույցով՝ «Շանթի» եթերում, ինձ է տեսնում: Իր մայրն էլ որոշում է՝ երբ վերադառնա Երևան, ինձ պետք է գտնի: Իր պատմելով՝ շատ երկար է փնտրել, շատ մարդկանց է հարց ու փորձ արել, բայց ապարդյուն: Որոշ ժամանակ անց ամուսնուս մայրն ինձ նորից տեսնում է եթերում՝ գործընկերներիցս մեկի հետ: Պարզվում է՝ գործընկերս իրենց հարևանուհին է (ծիծաղում է): Սկեսուր-մայրիկս այս պատմությունը պատմելիս միշտ ասում է՝ հեռու փնտրեցի, մոտիկ գտա… Եվ այսպես, հարևանուհու միջոցով ծանոթացանք և ընկերացանք Օլգա Պավլովնայի հետ, իսկ նա էլ հետո ինձ ծանոթացրեց որդու հետ… Այսպես սկսվեց մեր գեղեցիկ ու հետաքրքիր սիրո պատմությունը, որն առ այսօր շարունակվում է:

-Այդքան հեշտությա՞մբ եք մարդկանց վստահում, որ կարողացաք անմիջապես հավատալ նրա խոսքերին, թե՞ սեր էր՝ առաջին հայացքից:

-Գիտեք, նրա խոսքերին հավատացի, որովհետև զգացի, թե ինչ անկեղծ էին, բարի, ճիշտ ու վստահելի: Երևի սիրահարվածություն էր առաջին հայացքից, իսկ երկրորդից՝ արդեն սեր: Արթուրի մեջ ինձ գրավեց խելքը, աշխարհայացքը, բարությունն ու առատաձեռնությունը: Նաև, հումորի շատ լավ զգացում ունի, ինչը նույնպես ինձ համար կարևոր հատկանիշ է:

-Հասակակիցնե՞ր եք:

-Ոչ, նա 9 տարի մեծ է ինձանից:

-Ինչո՞վ է զբաղվում:

-Մասնագիտությամբ քաղաքագետ է, ավարտել է Մինսկի պետական համալսարանը: Բայց այժմ իր մասնագիտությամբ չի աշխատում: Մոտ 15 տարի է՝ շարունակում է իր հայրիկի սկսած գործը. Էքսկլյուզիվ կոշիկներ և աքսեսուարներ է ստեղծում: Ունի սեփական բրենդ՝ HRS…Իր գործի առանձնահատկությունը նրանում է, որ յուրաքանչյուր գործ մեկ օրինակից է լինում, այն էլ թանկարժեք ու օրիգինալ կաշվից: Օրինակ, պատահել է, որ կարվել է փղի կաշվից: Ասեմ, որ իր պատվիրատուն վստահ է՝ իր իսկ համար կարված կոշիկից կամ մեկ այլ աքսեսուարից այլևս ոչ-ոք չի կրի: Նրա պատվիրատուները հիմնականում մեծ որսի սիրահարներ են: Հատուկ դրա համար գնում են Աֆրիկա, Ավստրալիա, Հարավային Ամերիկա, և ունեն այդ իրավունքը: Դրան զուգահեռ, աշխատում է նաև կաշիներ և մորթիներ ներկրող Trayd Modus կազմակերպությունում՝ որպես մենեջերների կոորդինատոր: Շատ լավ է հասկանում կաշիներից և մորթիներից:

-Ի՞նչ բալիկներ ունեք:

-Երկու հրաշք բալիկ ունենք: Աղջիկս՝ Ռաֆայելան, 3 տարեկան է և արդեն մանկապարտեզ է հաճախում: Տղաս՝ Առնոն, 1 տարեկան 2 ամսական է:

-Մենա՞կ եք խնամում:

-Երբ դստրիկս մեկ տարեկան դարձավ ու ես աշխատանքի առաջարկ ստացա, դայակ վարձեցինք, քանի որ ամուսնուս մայրն ու իմ ծնողները Հայաստանում են ապրում: Թեև, սկեսուր-մայրիկս ամանորյա տոներին 3-4 շաբաթով մեզ մոտ է գալիս: Դա էլ մեծ օգնություն է և ես անչափ շնորհակալ եմ նրան: Ներկա պահին դայակ չունենք, քանի որ, նախ՝ տղաս դեռ շատ փոքր է ու միևնույն է՝ ես չեմ աշխատում, և երկրորդ՝ դայակ գտնելը հեշտ գործ չէ, ամեն մարդու չես վստահի բալիկներիդ: Իսկ ինչ վերաբերում է աղջկաս դայակին, ապա նա հիմա այստեղ չէ:

-Հրաշալի ժամանակահատված, երբ կարող եք ամբողջովին նվիրվել Ձեր բալիկներին:

-Այո, հիմա բալիկներիս հետ ես եմ զբաղվում լիովին, իսկ երեկոյան՝ աշխատանքից հետո մեզ է միանում ամուսինս: Երեկոներն ու հանգստյան օրերն ամենահետաքրքիրն են մեր կյանքում (ժպտում է):

-Շա՞տ փոխվեց կյանքը՝ ամուսնությունից հետո:

-Իհարկե, և կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու կյանքում էլ այդպես է լինում, հատկապես, երբ երեխաներ են ծնվում: Դրանից հետո է, որ վերաիմաստավորվում է կյանքդ, սկսում ես ամեն ինչին այլ կերպ նայել: Պատասխանատվությունդ է մեծանում:

-Մարինա, երբեմն խոսում էին, որ Ձեր արմատներում ոչ հայկական գեներ կան: Իրականությանը համապատասխանո՞ւմ է:

-Դա ինձ համար նորություն է (ծիծաղում է): Նման բան չկա, ես իսկական հայ եմ: Հայրս Իջևանից է, մայրս՝ Արցախից: Նրանք զինվորականներ են, ու ես էլ մեծացել եմ զինվորական ճշտապահության ու կարգապահության մեջ: Նրանցից սովորել եմ լինել ազնիվ, մարդասեր ու հայրենասեր:

-Ինքներդ ծնունդով որտեղի՞ց եք:

-Ես Երևանից եմ, ու իմ քաղաքը շատ եմ սիրում ու կարոտում: 

-Չե՞ք մտածում Հայաստան տեղափոխվելու, այստեղ ապրելու մասին: Ի դեպ, ամուսնությունից հետո եկե՞լ եք Հայաստան:

-Հայաստան վերադառնալու մասին միշտ եմ մտածում, բայց քանի որ ամուսնուս գործն այստեղ է, չեմ ցանկանում նրան իմ այդ ցանկությամբ նեղել: Բայց զգում եմ՝ եթե նա նկատի, որ այլևս չեմ կարող ապրել հայրենիքից հեռու՝ գուցև վերադառնանք:

-Այս 4 տարվա ընթացքում Հայաստան եկե՞լ եք:

-Այո, ամեն ամառ: Այս ամառ էլ բալիկներիս մկրտությունը եղավ Երևանում: Այնպես որ, հայրենիքի հետ կապը շատ սերտ է:

-Իսկ ընկերների ու գործընկերների՞:

-Իհարկե, այլ կերպ չէր կարող լինել:

-Մարինա, եթե կյանքը վերադասավորելու, փոխելու հնարավորություն լիներ, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

-Գիտեք, եթե ինչ-որ բան ցանկանայի փոխել, ապա այսօր չէի ունենա այն, ինչ ունեմ: Հենց այդ պատճառով՝ ոչինչ էլ չէի փոխի:

-Չկա՞ մի բան, ինչն այսօր Ձեզ պակասում է լիակատար երջանկության համար:

-Հրաշալի ընտանիք ունեմ ու դա արդեն մեծ, շատ մեծ երջանկություն է: Իսկ լիակատար երջանիկ լինելու պայմանը ծնողներիս ու հարազատներիս առողջ տեսնելն է: Գործնական առումով՝ նորից այստեղ՝ Մոսկվայում, հաջողության հասնելը կամ հայրենիքում ապրելը: Ու որ ամենակարևորն է՝ աշխարհում պատերազմ չլինի:

Նելլի Մարգարյան

Տելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարելԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ ՄխիթարյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքՄարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ ՊետրոսյանՖասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Մահազդ․ կյանքից հեռացել է Լուսինե Բալասանյանը Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Քաղաքացիները կանգնած են նոր ճնշման առաջՈրտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ ՀայաստանՄահացել է Վիկտորիա Հայրապետյանը «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու