Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ոչ թե եր­կա­կի ստան­դարտ­նե­րի, այլ ընտ­րո­վի վե­րա­բեր­մուն­քի, իրա­վա­կան ցի­նիզ­մի դրսև­ո­րում­նե­րի ենք ակա­նա­տես լի­նում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել շեղում՝ անձի անձեռնմխելիությանը վերաբերող բոլոր նորմերի մասով: Հայաստանի օրենսդրությունը անձի անձեռնմխելիության առումով հետևողականորեն լրացվել է բոլոր այն նորմերով, որոնք համապատասխանում են մարդու իրավունքների միջազգային նորմերին, բայց այսօր, որպես այդպիսին, անձի անձեռնմխելիություն գոյություն չունի: 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող այն խնդիրներին, որոնք այսօր առավել ցայտուն են:

«Մարդու իրավունքների հիմքերի հիմքը մարդու արժանապատվությունն է: Հիմա տեսնում եմ, որ այն ոտնահարվում է թե՛ որպես սահմանադրական, թե՛ որպես օրենսդրական նորմ: Մարդու իրավունքների բոլոր նորմերը և պահանջները շատ մանրամասն բերված են Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում, բայց դրանք «0»-ի տեղ են դրված»,-ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը հատկապես արդար դատավարության և դրան վերաբերող նախադատական միջոցառումների ժամանակ մարդու իրավունքներին առնչվող նորմերը խախտելու մասին է:

«Գիտե՞ք ինչն է վիրավորական իմ համար. վատ կամ լավ, բայց քաղաքացիական հասարակության բազմաթիվ սուբյեկտներ, այդ թվում՝ ԶԼՄ-ները, այս տարիների ընթացքում պայքարել են, որ, ի վերջո, կայանա այն վերաբերմունքը, ըստ որի՝ մարդու արժանապատվությունն անքակտելի է: Բայց այսօր անձի իրավական, ֆիզիկական, սոցիալական անվտանգությունն ամբողջովին ոտքի տակ է տրված»,-հավելեց Լ. Ալավերդյանը: 

Նա շեշտեց՝ մեր դեպքում երկակի ստանդարտներ ասվածը մեղմ արտահայտություն է. «Մենք գործ ունենք ոչ թե երկակի ստանդարտների, այլ ընտրովի վերաբերմունքի հետ: Մեր դեպքում իրականում կարող են բազմակի ստանդարտներ լինել: Միայն ու միայն գործադիր իշխանության, վարչապետի կարծիքին հետևելով են իրավապահները հետագա քայլերն իրականացնում, ինչը, ըստ իս, միայն մարդու իրավունքների խնդրի մասին չէ, որ վկայում է: 

Սա խոսում է երկրի իրավական անվտանգության՝ վերին աստիճանի վտանգավոր իրավիճակում հայտնվելու մասին: Եթե մարդու իրավունքների ոտնահարումները ստանում են ակնհայտ ձևեր և այդքան մասսայական են դառնում, դա փաստում է նաև հետևյալը. երկրի անվտանգությունը պետք է ապահովված լինի մարդու իրավունքների պահպանության և պաշտպանության հանդեպ հարգալից վերաբերմունքով, բայց նշվածն ամբողջությամբ վտանգված է: 

Երբ նորանկախ Հայաստանը ժամանակին սկսեց միանալ միջազգային կոնվենցիաներին, մենք շատ էինք աշխատում, որ ժողովրդի մեջ մերժողական վերաբերմունք չլինի իրավունքի հանդեպ. մարդու իրավունքների պաշտպաններից մեկն ասել էր՝ իրավական նիհիլիզմը ծնվում է իշխանությունների իրավական ցինիզմից: Մենք ոչ թե երկակի ստանդարտների, այլ իրավական ցինիզմի դրսևորումների ենք ականատես լինում»:

Վերհիշելով նախորդ փուլերը՝ Լարիսա Ալավերդյանը շեշտեց. «Մենք աշխատում էինք, որ կայանա այնպիսի հասարակություն, որտեղ իրավական գիտակցությունը և քաղաքացիական գիտակցությունը բարձր մակարդակի են: Այդուհանդերձ, բոլոր իշխանությունների ժամանակ նշում էինք իշխանությունների կողմից մեծ դիմադրության հանդիպելու մասին: Հիմա գանք 2018 թվական. մենք առաջին ժողովուրդը չէինք, որն ավելի շատ հավատաց խոսքերին, քան նախադրյալներին: 

Նախադրյալներ ասելով՝ նախ նկատի ունեմ իշխանության եկած անձանց մոտ պետականամետության, պետական կառավարման համար անհրաժեշտ որակների բացակայությունը: 

Երկրորդ խնդիրն այն էր, որ քաղաքացիական հասարակությունը այդպես էլ չհասունացավ: Չհասկացավ, որ երբ իշխանափոխություն է տեղի ունենում, ոչ թե խորոված ու քեֆ պետք է անի, այլ նոր լծակներով ու նոր մեթոդներով պետք է վերահսկողություն հաստատի իշխանությունների հանդեպ: Հիշեցի հրեշի մասին պատմությունը, երբ գնում են, հրեշին սպանում են, բայց էլի դուրս է գալիս: 

Ինչո՞ւ, որովհետև եթե քաղհասարակությունն ամբողջովին չտիրապետի այդ մեխանիզմներին, մենք, փաստորեն, միշտ կրկնվող իրավիճակ կունենանք: Հիմա ասում են՝ չեն կարողանում կառավարել, թող գնան: 

Բայց հարց եմ տալիս, երբ դա ասում ենք, մենք արդյոք պատրաստո՞ւմ ենք այն ավելի հասուն, ավելի կարող ուժին, որը կգա և մեզ վեր կբարձրացնի այս իրավիճակից: 

Սա շատ կարևոր է: Իրականում կառավարումը շատ ավելի մեծ ունակություններ է պահանջում, քան ձեռք առնելով խոսելն է թե՛ նախկինների, թե՛ հակառակորդի մասին: Ընդհանուր առմամբ, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կարող է հիասթափության մեծ ալիք բարձրացնել, ինչը լավագույն նախադրյալը չէ դրական զարգացում ապահովելու համար: Մեզ սթափություն է պետք, ոչ թե հիացմունք, հետո՝ հիասթափություն»:

Եզրափակելով՝ Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ մտավորականները, մասնագիտական խմբերը, խելացի, ունակ, մասնագիտական և բարոյական բարձր նկարագիր ունեցող մարդիկ այս իրավիճակում պարտավոր են ղեկն իրենց ձեռքը վերցնել, և խոսքն ամենևին իշխանության ղեկի մասին չէ:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ