Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­նա­պար­հով. որ­քա­նո՞վ դա կօգ­նի հաղ­թա­հա­րել սկսված ճգնա­ժա­մը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը վարակից տուժած պետությունների տնտեսական քաղաքականության մեջ էական տեղաշարժերի է հանգեցրել։ 

Դրանով է պայմանավորված, որ այդ երկրների նախապես ծրագրված բյուջեներում փոփոխություններ են կատարվում։ Եվ այս հարցում Հայաստանը բացառություն չէ, քանի որ 2020թ.-ի համար ծրագրված պետական բյուջեի կառուցվածքում փոփոխություններ են արվում՝ հաշվի առնելով, որ հարկերը նվազել են, իսկ ծախսերն՝ ավելացել:

 

Այդ իսկ պատճառով էր, որ կառավարության ներկայացուցիչները խոսում էին 5%-ով բյուջեի դեֆիցիտն ավելացնելու ու այն ծածկելու համար արտաքին աղբյուրներից լրացուցիչ 260 մլրդ դրամ պարտք վերցնելու մասին։ Սակայն ճգնաժամային իրադրության երկարաձգումը և խորացող տնտեսական բարդ իրավիճակը մեծացնում են հավանականությունը, որ մինչև տարեվերջ կառավարությունը ստիպված կլինի պետական բյուջեի դեֆիցիտը ևս մեկ անգամ վերանայել ու էլ ավելի մեծացնել արտաքին պարտքի չափը: 

Իհարկե, Հայաստանի տնտեսական դրությունը մեղմելուն ուղղված քայլերից արտաքին պարտքի ավելացումն ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներից ամենահեշտ տարբերակն է, բայց պետք է հաշվարկել, թե ինչ պայմաններով է այդ վարկը ձեռք բերվում, և արդյոք հնարավոր չէր ավելի քիչ տոկոսադրույքներով ֆինանսական միջոցներ ստանալ այլ դոնորներից։ 

Եվ պատահական չէ, որ մասնագետներն անընդհատ բարձրացնում են այս հարցը և ընդգծում, որ ցածր տոկոսադրույքներով գումարներ ձեռք բերելու բազմաթիվ աղբյուրներ կան, բայց կառավարությունը չի գնում այդ ճանապարհով։

 Իսկ ամենակարևոր հարցը վերաբերում է ներգրավված վարկային միջոցների արդյունավետ և թիրախային օգտագործմանը, ինչը շատ զգայուն թեմա է մեզ համար։

Մյուս հարցը, որը հետաքրքրում է հանրությանը, այն է, թե արդյոք վարկային միջոցներ ներգրավելու դեպքում Հայաստանը լրացուցիչ քաղաքական պարտավորություններ չի՞ ստանձնում որոշակի կոնվենցիաներ վավերացնելու կամ քաղաքական ուղեգիծ որդեգրելու հարցում։ Խնդիրն այն է, որ հանրության շրջանում գրեթե միշտ նմանատիպ հարցերի շուրջ քննարկումներ են տեղի ունենում։

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե Հայաստանն ի վիճակի՞ է արդյոք հետագայում կատարել իր վարկային պարտավորությունները, թե՞ ստիպված է լինելու հետագայում էժան գներով վաճառել պետական գույքը, ընդերքը և ազգային հարստությունները, որպեսզի կարողնա վճարել վարկերը։

 Չէ՞ որ մենք ժամանակի ընթացքում այսպիսի դեպքերի բազմիցս ականատես ենք եղել։

Կարող են կիրառվել նաև Հայաստանի տնտեսությունն աշխուժացնելու առավել արդյունավետ տարբերակներ, որոնցից մեկն էլ դրսից ներդրումների ներգրավումն է, սակայն ելնելով կառավարության անհավասարակշիռ գործելակերպից ու ոչ բարենպաստ օրենսդրական միջավայրի առկայությունից, շատ քիչ է հավանականությունը, թե օտարերկրյա ներդրողների մոտ այս ճգնաժամային իրավիճակում հետաքրքրություն կառաջանա Հայաստանի նկատմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»