Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի. բժիշկ

ԲԼՈԳ

Բժիշկ Արթուր Ավետիսյանը «Առողջ Կրծքագեղձ» ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Հարգելի՛ ընթերցող,

Տարիներ շարունակ իմ այս մասնագիտական էջում և կայքում կատարել եմ գրառումներ և տեղադրել հոդվածներ կրծքագեղձի առողջության և հիվանդությունների մասին, տվել բազմաթիվ խորհուրդներ, արժանացել ձեր վստահությանը, ինչի շնորհիվ էջիս հետևորդների թիվը հատել է 25000-ի շեմը: Այսօր կրծքագեղձից չեմ խոսելու, բայց, օգտվելով էջ ունենալու հնարավորությունից և հուսով եմ նաև ձեր վստահությունից, ուզում եմ ձեզ հետ կիսվել բոլորիս հայտնի համավարակի (կորոնավիրուսի - COVID19-ի) վերաբերյալ իմ մտքերով և հորդորներով: Մի երիտասարդ կնոջ հետ վիրուսի թեմայով երեկ ունեցած զրույցս ստիպեց ինձ գրառում անել այստեղ։ Զրուցակիցս հանգիստ և քմծիծաղով ասում էր, որ չի հավատում վիրուսի գոյությանը, և եթե անգամ այն կա, ապա սովորական գրիպ է, պարզապես դիտմամբ բարդացնում են: Կարծում եմ` դուք արդեն գիտեք իմ կարծիքը այս ամենի մասին, կամ, առնվազն ենթադրում եք բժշկի վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ: Ես նրան փորձեցի բացատրել, որ անկախ նրանից նա հավատում է վիրուսի գոյությանը թե չէ, վախենում է, թե ոչ, միևնույն է, վարակն իր սև գործը անում է: Լավ է, որ այս կինը խիզախ է, բայց պատերազմում խիզախությունից բացի, նաև խելքով է պետք կռվել: Սա պատերազմ է, հարազատնե՛րս: Միևնույն է, մարդը հաղթելու է այս պատերազմում, բայց խելացիորեն պայքարելու դեպքում կորուստները քիչ կլինեն: Եկեք ֆիքսենք մի քանի առանցքային կարևոր բան.
Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի: Չի բացառվում, որ երբևէ դա հստակ չենք էլ իմանա: Այսօր այն կա և առայժմ հաղթում է։ Անգամ չեմ էլ ուզում երկար խոսել վիրուսի լինել - չլինելու, դավադրական այլ տեսակետների մասին և այլն: Ինձ համար փաստը երկկողմանի թոքաբորբով ահռելի քանակով պացիենտներն են (որոնք դեռ 10 օր առաջ հանգիստ ապրում էին), ոչ թե youtube-ում տեղադրված անանուն ձայնով դավադրություն պատմող անհասցե տեսանյութերը: Կեղծ լուրերին հավատալը մի քանի պատճառ ունի։
Դրանցից մեկը ենթագիտակցական ինքնապաշտպանություն է, երբ մարդուն թվում է, թե ամեն բան հասկացել է և, քանի որ ինֆորմացված է, ուրեմն պաշտպանված է: Մյուս պատճառն էլ կրթական ցածր մակարդակն է, կամ եթե կրթությունը բավարարում է, ուրեմն ոլորտն է խիստ տարբեր: Իսկ մտածված կեղծ լուրեր տարածողներին, կարծում եմ, բնութագրելու անհրաժեշտություն չկա:
Շատերն ասում են` «ես որևէ ծանոթ չունեմ, որ հիվանդ է, այդ պատճառով էլ չեմ հավատում»: Իսկ ես, օրինակ, հատուկ սահմանած ժամ ունեմ, որ զանգում եմ կորոնավիրուսով վարակված իմ մտերիմ և ծանոթ մարդկանց` հետաքրքրվելու նրանց որպիսությամբ: Հասկացեք վերջապես, մի քանի հազար հիվանդ մի քանի միլիոնի մեջ հնարավոր է և չնկատեք, բայց այսպես շարունակելու դեպքում ամեն բան կփոխվի դեռ…Համավարակի ավարտին հնարավոր է բոլորս ունենանք առնվազն մեկ ծանոթ, որ մահացած լինի վիրուսից: Եվ կապ չունի, թե նա ուներ ուղեկցող հիվանդություն, թե ոչ. փաստն այն է, որ նա մինչ համավարակը հանգիստ ապրում էր իր ուղեկցող հիվանդության հետ:
Եթե բոլորին ամեն ինչում մեղադրող մարդկանց հարցնես` գիտե՞ն արդյոք, թե ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում, հավանաբար պատասխան չես լսի… Մեղադրելը հեշտ է, փորձեք գործ անել… Չկա աշխարհում մի պետություն, որ վստահ լինի, որ ճիշտ է անում, կամ ճիշտ է արել այս վիրուսի դեմ պայքարում: Բոլորը շվարած մեկը մյուսին են նայել` փորձելով սովորել մյուսների սխալների վրա: Դեռ մեծ հարց է` ինչ ընթացք կունենա համավարակը առաջիկայում այն երկրներում, որտեղ կարծես որոշ հաջողության են հասել: Պարզ է մի բան. համենայն դեպս այս փուլում միակ հասկանալի ելքը հասարակության իմունիտետի ձևավորումն է: Կարճ ժամանակում արդյունավետ դեղամիջոցի կամ պատվաստանյութի ստեղծումը քիչ հավանական է, ուստի մնում է հիվանդանալ և լավանալ: Հասկանալի է, որ ոչ բոլորի մոտ այն կհաջողվի, բայց բժիշկների օգնությամբ ծանր հիվանդների մեծ մասը կարող է բուժվել:
Պացիենտների միայն 5-10%-ը կարիք ունի բժշկի ինտենսիվ հսկողության: Իսկ եթե վարակվածները հազարներով են, իսկ եթե հարյուր հազարներ լինեն… 5-10%-ը արդեն քիչ չի թվա: Նման չէ՞ պատերազմի...
Իսկ եթե վիրուսին չհավատացողի, կամ ծննդյան տարեդարձը հարյուր հոգով նշողի, համբուրվելով բարևողի, ֆեյսբուքում «հերիքա սուտ թվեր» գրողի, փակ տարածքում դիմակ կրելու համար վիճողի, «ինձ բան չի կպնի» ասողի ծնողին կամ հարազատին բժշկի օգնության կարիք լինի, բայց հիվանդանոցում այլևս տեղ չլինի, ու՞մ են նրանք մեղադրելու։ Եվ պարտադիր չէ միայն վիրուսից բուժվելու համար...հետո տեղ չի լինի նաև ուռուցքից, ինֆարկտից և, վերջապես, երեխաներին անգամ այլ հիվանդություններից բուժելու համար: Արդեն հասկանալի է, որ աշխարհը անվերջ չի կարող փակվել, հետո սովի հետևանքները ավելի աղետալի կլինեն: Սակայն պետք է ընդունել իրականությունը: Մեզ բաժին է հասել այն, ինչ ունենք: Մի՛ արեք այնպես, որ ձեզ տանը նստեցնելու համար անգամ ոստիկան պետք չգա (ինքներդ դուրս չեք գա):
Ամբողջ աշխարհը վազում է ականապատված դաշտի վրայով: Դեռ լավ է, որ կորոնավիրուսը «բարեխիղճ» է գտնվել և «մահացու ականները» միայն 5%_ի չափով է «դաշտում» տեղադրել: Խնդրանքս և հորդորս այն է, որ «ոտքերի տակ նայեք», այսինքն, եթե ասում են փակ տարածքում դիմակ կրեք, ուրեմն կրեք, այս տարի ծնունդ մի՛ նշեք, որ հաջորդ տարի նշելիս ձեր տատիկը կամ ծնողը նույնպես մասնակցի այդ ծննդին, խանութում հայկական կլոր հերթեր մի՛ ստեղծեք, ստահոդ նյութեր մի տարածեք: Արևելյան Ասիայի շատ երկրներում, եթե փորձեն անգամ բաց տարածքում առանց դիմակ հայտնվել, հասարակության կողմից անգամ հնարավոր է կոշտ վերաբերմունքի արժանանան: Այսպես թե այնպես, մի օր ընդունելու եք «խաղի» նոր կանոնները, կարևորն այն է , որ դուք ինքնուրույն այն ընդունենք, և ոչ թե կորոնավիրուս կոչված թշնամին ձեզ դաժանորեն ստիպի դա անել: Շատ եմ ուզում, որ ամեն բան այլ սցենարով գնա, և իմ այս ճառը ավելորդ լինի. ասենք բնությունը խղճա մեզ և վիրուսի ուժը թուլանա, կամ հրաշքով շատ արդյունավետ դեղ կամ պատվաստանյութ գտնեն, բայց այս պահին ձեր զենքը ձեր խելամտությունը կլինի: Ես նաև գիտակցում եմ, որ իմ խոսքերը այսպես ասած քչերին «կհասնի», բայց եթե անգամ այդ քչերը փորձեն ավելի սթափ նայել իրավիճակին, փոխեն իրենց վարքագիծը, և գոնե մեկ հիվանդասենյակ դրա հետևանքով դատարկ մնա և կարիքավորի հասնի, ուրեմն զուր գրած չեմ լինի…
Ձեր բժիշկ Արթուր Ավետիսյան
Հ. Գ. Հոդվածներիս վերջում միշտ գրում եմ՝ Առո՛ղջ եղեք, այս անգամ հավելում եմ`
ԽԵԼՔԻ՛ ԵԿԵՔ»:

ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»