Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանն անդրադարձել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում իշխանությունների իրականացրած քայլերին և թույլ տված սխալներին: Ըստ նրա՝ իշխանություններին ու հատկապես վարչապետին այս հարցում առանձնապես պակասում է բալանսավորված մտածելակերպը, որ հասկանան, թե ինչ բեռ են վերցնում իրենց ուսերին: Արամ Անտինյանը նաև նշում է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ իշխանություններն այսօր կորցրել են երբեմնի վստահությունն ու հարգանքը, ինչի ապացույցն է այն, որ մարդիկ անտեսում են սոցիալական հեռավորություն պահելու, դիմակ կրելու՝ վարչապետի մակարդակով հնչեցվող կոչերը: Հոդվածը կարդացեք ստորև:

                                                          «Ոչ մի քամի համընթաց չի լինի, եթե չգիտես, թե ուր ես լողում»։
                                                                                                                                  Սենեկա կրտսեր

Մեր իշխանութնյունները գիտե՞ն, թե ուր են լողում, որ համընթաց քամու ակնկալիք ունենան՝ «դրսից» լինի, թե «ներսից»։ Ասել, որ Փաշինյանի իշխանությունը հեղափոխության ժամանակ ո´չ տեսլական ուներ, ո´չ հայեցակարգ, ո´չ ծրագիր, որ դրան համահունչ էլ ճանապարհային քարտեզ ունենար, ակնհայտ է, բայց գուցե այդ պահին կարելի էր ըմբռնումով մոտենալ՝ անփորձ թիմը փողոցից եկել էր իշխանության՝ հաշված օրերի ընթացքում, ի՞նչ պետական կառավարման փորձառություն ունեին, որ երկիրը կառավարելու ծրագիր ունենային։ Բայց այսօր մի՞թե երկու տարին բավարար չէր, որ իշխանություններն ունենային գոնե երկիրը զարգացնելու ճանապարհային քարտեզ, անշո՜ւշտ, ավելի քան բավարար էր։ Մինչդեռ, դրան գումարվեց կորոնավիրուսի հետ կապված էքստրեմալ իրավիճակներում կառավարելու բացարձակ անընդունակությունը։ Կարելի էր այս հարցում էլ ըմբռնումով մոտենալ, երբ պանդեմիայի սկզբնական փուլում Փաշինյանն ու իր թիմը չգիտեին՝ ինչ ասել ու ինչ անել, աշխարհում շատերն առաջին պահին չկողմնորոշվեցին։ Բայց մի փոքր անց բոլորն էլ հասկացան, թե ինչ է կատարվում ու արեցին դրանից բխող համարժեք եզրակացություն՝ ամեն մեկն իր երկրի առանձնահատկությունը հաշվի առնելով։

Իսկ ի՞նչ արեցին մեր իշխանությունները։ Աշխարհի փորձը պետք էր ուսումնասիրել, դա համադրել մեր երկրի ու ժողովրդի առանձնահատկությունների հետ ու տեղայնացնել այն։ Չէ՞ որ պատրաստ դեղատոմս չկար նաև երկիրն արտակարգ իրավիճակներում կառավարելու լուծումների առումով։ Ու փաստորեն մեր իշխանավորները մի օր խստացումներից խոսեցին, մի օր մեղմացումներից, մի օր տնտեսությունը կարևորեցին, մի օր բնակչության առողջությունը, մի օր հասարակությանը հորդորեցին չմուծել կոմունալներն ու վարկերը, մի օր ստիպեցին մուծել, որ տնտեսության այդ ճյուղերը չփլուզվեն։

Իրականում մեր իշխանություններին ու հատկապես վարչապետին առանձնապես պակասում է բալանսավորված մտածելակերպը, որ հասկանան՝ ինչ բեռ են իրենց ուսերին վերցնում, ինչը պատվիրակում ժողովրդին, ինչում են իրենց մեղքն ընդունում, ինչում մեղադրում մյուսներին՝ երկրի ներսում լինի, թե դրսում։ 

 Եթե հայտարարում ես, որ աշխարհի բոլոր երկրները թաքցնում են վարակվածների իրական թիվը, դրանով աշխարհի բոլոր երկրների կառավարիչներին պիտակավորում ես որպես ստախոս, դրան զուգահեռ երկրի ներսում քո ընդդիմախոսին լռեցնելու համար գնահատում, որ ամեն մեկն իր փչացածության աստիճանով է դատում դիմացինի մասին։ Իսկ մարդիկ այս երկու հայտարարություններն իրար կողքի են դնում ու ասում, թե՝ չլինի՞ դու էլ ես փչացած կառավարիչ, եթե կարծում ես, որ մյուսները նման կեղծիք կանեին։ Կարող ես երկրի ղեկավարին՝ անգամ թշնամի, որակել որպես կիրթ ու կառուցողական, դրանով ցույց տալով, որ թշնամիդ էլ լինի, եթե նա իր ուսերին է վերցրել երկրի ղեկավարման բարդ ու պատասխանատու բեռը, նա չի կարող կիրթ ու կոնստրուկտիվ պետական այր չլինել։ Վիճելի է, բայց կարելի է դա համարել որպես Փաշինյանի մոտեցում։ Բայց երբ աշխարհի բոլոր ղեկավարները ստախոս են ու միայն Փաշինյանն է ճշմարտության էտալոն, ու միայն Ալիևը՝ կիրթ ու կառուցողական, արդեն չես կարող խուսափել քննադատություններից, ինչպիսի արդարացում էլ գտնես, թե ինչ նկատի ունեիր՝ թշնամուդ մասին հարգալից խոսելով, երբ հարգալից խոսքը քեզնից կիլոմետրերով հեռու է։

Ասել, որ աշխարհի բոլոր երկրներն իրական թվերը նվազեցնում են, կնշանակի կարծում ես, որ ամեն ինչ ճիշտ ես անում, ու եթե մեր երկրում թվերն այսքան բարձր են, ուրեմն դրսում էլ են բարձր։ Դրան զուգահեռ մեղադրում ես մեր հասարակությանը, թե իրենք չեն պահպանում կանոնները հանրային վայրերում, ակտիվ շփվում են, թաղումների մասնակցում, դրանով վարակման նորանոր օջախներ ստեղծում։ Այսինքն՝ հերիք չէ՝ մեր ժողովրդին ես պիտակավորում, մի բան էլ՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին, թե իրենք էլ ուրեմն կանոնները չեն պահպանում, ու դրա պատճառով իրենց կառավարիչները թվերը կեղծում են։ Մի կողմից հանրությանը կոչ անում դրսևորել բարձր գիտակցություն, մյուս կողմից ահաբեկում՝ տուգանքներով։ Այդ իսկ պատճառով այսօր անգամ չի գործում այն հորդորը, որ եթե դու չես վախենում, կարող ես վարակել քո հարազատին, իսկ հայի համար, որն ընտանիքի անդամի, հարազատի համար կյանքը չի խնայի, չի կարող անտեսել այդ հորդորը, բայց անտեսում է, որովհետև իշխանությունների հետ «ինադի» է ընկել։ Դեմոնստրատիվ փողոցում քայլում են առանց դիմակի ու ձեռնոցների, չեն պահպանում սոցիալական հեռավորություն, դրանով իրենց դժգոհությունը հայտնում։ Այսօր առանց դիմակի ու ձեռնոցների պահվածքը համարժեք է երկու տարի առաջ «դուխով» գլխարկով շրջելուն։ Սա այն ժողովուրդն է, որ Փաշինյանի հորդորով երկրի ողջ տարածքով փակեց փողոցները, անգամ՝ միջպետական, օդանավակայան ու ատոմակայան տանող։ Փաշինյանը հաղթեց, քանի որ նրա խոսքը հեղինակավոր համարեցին, իսկ այսօր նրա հորդորը անտեսում են, քանի որ այլևս չեն հարգում։ Եթե այս ամենի առումով Փաշինյանը եզրակացություն անի, գուցե կիմանա, թե որոնք են իր և իր թիմակիցների սխալներն ու կանցնի դրանք ուղղելուն, այլ ոչ թե մեղադրի անգամ մեր հարևան երկրին՝ Վրաստանին, թվերը կեղծելու մեջ։

Վրացիների հետ մշտապես թե´ եղբայրություն ենք արել, թե´ մրցակցել։ Այո´, մրցակցել, դրա մեջ ոչ մի արգահատելի բան չկա, մենք մեր երկրի ներսում էլ ենք մրցակցում մեկս մյուսի հետ։ Սպիտակի երկրաշարժի առաջին իսկ պահին դեռ պարզ չէր, թե ինչ է տեղի ունեցել, չկային ժամանակակից կապի միջոցները, իսկ ֆիքսված հեռախոսակայանները աղետի գոտում շարքից դուրս էին եկել։ Այս ամենը Խորհրդային Միության աղետների մասին տեղեկատվական սահմանափակումների պարագայում։ Ըստ էության, դրսում ավելի շուտ իմացան, թե ինչ է տեղի ունեցել, քան մեզանում։ Ու երբ Երևանից մարդիկ հասան օգնության, տեսան, որ վրացիներն արդեն օգնության են հասել Գյումրի ու Սպիտակ՝ բերելով իրենց հետ սնունդ, հագուստ, ծածկոցներ։ Չէին եկել դիակների ֆոնին նկարվելու, այլ սուսուփուս օգնում էին դիակներն ու կենդանի մարդկանց փլատակների տակից դուրս բերելու գործում։ Ինչ խոսք, մեր ներպետական ճանապարհների խցանումների պատճառով էլ տեխնիկապես վրացիներն ավելի շուտ կարող էին հասնել, բայց ցանկությունն է կարևոր։ Իսկ այսօր մեր իշխանությունները չգիտեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի՝ վրացիների առաջարկած օգնությունն ընդունե՞ն, թե ոչ։ Եթե ընդունեն, կնշանակի խոստովանում են, որ իրենք ձախողել են համավարակի դեմ պայքարը։ Բացի այդ, կանհանգստանան, որ վրացիները տեղում կծանոթանան իրավիճակին, կտեսնեն մեր կառավարության ու պարետատան ձախողումները, ու այլևս պարզ կլինի, թե ինչու է մեզ մոտ վիճակն այսպիսի տագնապալի։ Իսկ մերժելը կնշանակի՝ ինչ էլ լինի, ձեզ չենք դիմի, ինչը պարզապես անլուրջ է, եթե չասենք դատապարտելի։ Անգամ ՌԴ-ի դեմ սանկցիաները չդադարեցրած ԵՄ անդամ երկրները դիմել են Ռուսաստանի օգնությանը, մեր հարևանի օգնությունից հրաժարվելու սկանդալի տակից ինչպե՞ս ենք դուրս գալու, մտածե՞լ ենք։

Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»