Թուրքական բուհերի ռուսաստանցի ուսանողները հեռանում են երկրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական Սու-24 ինքնաթիռը թուրքական ռազմական կործանիչների կողմից խոցելու հետևանքով Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններն իրենց ազդեցությունն են գործել նաև կրթական ոլորտի վրա: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական համալսարաններում սովորող ռուսաստանցի ուսանողները սկսել են թողնել իրենց բուհերն ու վերադառնալ Ռուսաստան:
Թուրքական տարբեր համալսարանների դասախոսներ ու պրոֆեսորներ դժգոհել են ստեղծած իրավիճակի առնչությամբ՝ նշելով, որ ռուս-թուրքական քաղաքական լարված ֆոնին տուժում է կրթությունը:
Օրինակ, Թուրքիայի Գազի համալսարանի պրոֆեսոր Սուլեյման Բույուքբերբերը հայտնել է, որ իրենց մոտ կա 20 ռուսաստանցի ուսանող, որոնցից 7-ը ՌԴ դեսպանատնից ստացած հատուկ գրությունից հետո հեռացել են այնտեղից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



