ԱՄՆ-ում վերացվել են բանակում կանանց ծառայության հետ կապված բոլոր սահմանափակումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է ամերիկյան բանակում կանանց ծառայության հետ կապված բոլոր սահմանափակումների վերացման մասին: Այժմ կանանց կթույլատրեն վարել տանկեր, կրակել ականանետներից եւ կռվել հետեւազորում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Նրանք կկարողանան ծառայել բանակային ռեյնջերների, կանաչ բերետավորների, ծովային կատուների, ծովային հետեւակի, օդային դեսանտի եւ բոլոր այն զորատեսակների ստորաբաժանումներում, որոնք ավելի վաղ բաց էին միայն տղամարդկանց համար»,- հայտարարել է Քարթերը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի զինված ուժերն այլեւս չեն կարող իրենց թույլ տալ չօգտագործելու երկրի տաղանդների կեսը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



