Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գարեջրատունը, որսորդների վեճն ու... Գինեսի ռեկորդների գիրքը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լոնդոնում 1955 թվականին է լույս տեսել Գինեսի ռեկորդների գրքի առաջին հրատարակությունը մի քանի հազար օրինակ տպաքանակով, սակայն, եթե խոսենք դրա առաջացման պատմության մասին, ապա պետք է հիշել 1759 թվականը: Հենց այդ ժամանակ է Արթուր Գինեսը բացել իր առաջին գարեջրի գործարանը Դուբլին քաղաքում: «Գինես» ընկերությունը, որն արդեն 1930 թվականի վերջին Մեծ Բրիտանիայում ուներ երկու գործարան, հանդես է եկել իր գովազդային նոր նշանաբանով՝ «Գինեսը ուժ է», որի ազդեցության տակ էլ գարեջրի սիրահարները սկսել են հաճախել պանդոկներ: Գինեսի ռեկորդների գրքի պատմությունը սկսվել է որսորդների միջև վեճով: 

Դա եղել է կորպորատիվ երեկոյի ժամանակ: Հյու Բիվերը, որն այն ժամանակ այդ ընկերության ղեկավարն էր, վեճ է սկսել: Հարցն այն էր, թե որ թռչունն է ամենաարագընթացը Եվրոպայում: Բիվերը փորձել է բոլորին ապացուցել, որ միայն ոսկեգույն լորը կարող է լինել ամենաարագը: 

Բայց հակառակորդները պնդել են, որ շոտլանդական լորն ավելի արագ է: Քննարկումը երկար է շարունակվել, բայց հաղթողը չի որոշվել: 

Այնուամենայնիվ, այդ ամենը դրանով չի ավարտվել: Երեք տարի անց մեկ այլ միջոցառման ժամանակ կրկին հավաքվել են բանավիճողները, որտեղ նրանք նոր ուժգնությամբ նորից սկսել են պնդել իրենց կարծիքները: 

Դրանից հետո ներկաներից մեկն առաջարկություն է արել ստեղծել որոշակի հուսալի տեղեկատվության աղբյուր, որպեսզի գարեջրատների բոլոր այցելուները տեղեկացված լինեն ամեն ինչի մասին: Կրտսեր գարեջրագործ Կրիս Չետուեայի առաջարկությամբ երկվորյակ եղբայրներ Ռոս և Նորիս Մակուիրտերները դարձել են նման գրքի հեղինակ - հրատարակիչներ: 

Հետագայում նրանք բացել են իրենց լրատվական գործակալությունը: Գինեսի ռեկորդների առաջին գիրքը ստեղծելու համար պահանջվել է մեկ տարուց ավելի ժամանակ: 

Գիրքը, որն ունեցել է 198 էջ, առաջին անգամ ընթերցողները տեսել են 1955 թվականին: Այդ ժամանակ գրքի վերնագիրն էր «Գերմարդկանց գիրք»: Այնտեղ մուտքագրվել են «բոլոր-բոլորին» վերաբերող տվյալներ (ամենաթեթևը, ամենավատը, ամենաուժեղը, ամենախելացին և այլն): 

Ընդամենը մի քանի ամսում Բրիտանիայում գիրքը դարձել է բեսթսելեր: Գրքում սեփական անունը գրանցելու իրավունքը հասանելի է դարձել միայն սկսած 1974 թվականի վերջերից: Հենց այդ ժամանակ էլ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդային տպաքանակ՝ 23,9 միլիոն օրինակ, որը ևս գրանցվել է այդ գրքում: 1997 թվականից գիրքը կարողացել է դառնալ աշխարհում երկրորդ ամենամասսայականը (75 միլիոն օրինակ) Աստվածաշնչից հետո: 

Ներկայումս աշխարհի տարբեր երկրներ, ներառյալ Հայաստանը, ունեն հատուկ հանձնաժողովներ, որոնք իրավասու են ամրագրել նոր ռեկորդներ և տրամադրել դրանց համար համապատասխան հավաստագրեր: 

 

 

Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար