«Մեր գործունեությունը զրոյից ենք սկսում». X-Factor, «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից Տյոմը ակումբներում այլևս չերգելու պատճառի և նոր բենդի մասին
ԼԱՅՖԵրկար տարիներ ակումբներում հանդես գալուց հետո երիտասարդ երգիչներ Արտյոմ Հակոբյանը` Տյոմը, Էմմա Հովհաննիսյանը, Արևիկ Գրիգորյանը և Ջուլիետտա Գրիգորյանը որոշել են ունենալ իրենց առաձին` «On play» բենդը և մուտք գործել հայկական շոու բիզնես:
Tert.am Life-ի հետ զրույցում Տյոմը պատմեց ակումբային գործունեությունը թողնելու պատճառի, որպես բենդ իրենց առաջին համերգի և սպասվելիք նորությունների մասին:
Տյոմի խոսքով` ակումբային գործունեությունը թողնելն այնքան էլ հեշտ չէր. «Մեզնից յուրաքանչյուրն անցած ճանապարհ ունի, այս ասպարեզում նորեկ չենք, բայց հիմա մեր գործունեությունը, կարծես, զրոյից ենք սկսում: Երկար տարիներ ակումբային կյանք էինք վարում, բայց որոշեցինք նկարահանել հոլովակներ և մեծացնել մեր լսարանը»,-ասաց նա:
Պարզվում է` խումբը բավականին մեծ է. բացի չորս մենակատարը, խմբում են նաև երաժիշտներ Դավիթ Պարոնիկյանը, Արեգ Օրդյանը, Նարեկ Խեչումյանը, Ջանիկ Ջանոյանը, Դմիտրի Արզումանյանը, Դանիել Մելքոնյանը, DJ Beatmen-ը:
Շարունակությունը՝ այստեղ