Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան.գա­ղա­փա­րա­կան մի­ակ առանց­քը՝ մի­ա­հե­ծա­նու­թյուն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանը քաղաքական ակտիվ վերադասավորումների նոր փուլ է թևակոխում։ Հստակեցվում են քաղաքական ուժերի դիրքորոշումները, դրանից զատ նոր քաղաքական միավորներ են ի հայտ գալիս։

Ըստ էության, ընդդիմադիր ուժերի գործունեության ակտիվացում է նկատվում։ Սրան զուգահեռ՝ ռիսկ կա, որ եթե երկրում սոցիալտնտեսական և առողջապահական իրավիճակը ավելի վատանա, ապա բացառված չէ նաև, որ իշխանությունների դեմ փողոցային պայքար ծավալվի։

Ներկայիս ճգնաժամային իրավիճակը որոշակի փոփոխություններ է խոստանում նաև իշխող թիմի ներսում։ Ի դեպ, մի շատ կարևոր հանգամանք կա, որը ևս թուլացնում է իշխող քաղաքական ուժի դիրքերն առաջիկա գործընթացներում։

Հարցն այն է, որ ՔՊ-ն, որի առանցքի շուրջ Նիկոլ Փաշինյանը ձևավորել է իր իշխանությունը, չունի հստակ քաղաքական գաղափարախոսություն։ 

Եվ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականին, որպես վարչապետի թեկնածու, հայտարարում էր, թե իրեն լիբերալ չի համարում, քանի որ ժամանակակից աշխարհում «իզմերը» կորցրել են իրենց նախնական նշանակությունը։ 

Սրանով Փաշինյանն ըստ էության խոստովանում էր, որ իր գլխավորած ուժը չունի գաղափարական հենք և փորձում էր հասարակական-քաղաքական զարգացումներում իրեն ավելի ճկուն և ժողովրդահաճո դրսևորել։ 

Եթե պետք լիներ, իշխող կուսակցությունը կարող էր իրեն դրսևորել լիբերալների պես, մեկ այլ իրավիճակում՝ ազգայնականների և այսպես շարունակ։

Սակայն այսպիսի գործելակերպն ունի իր վտանգները, քանի որ տվյալ դեպքում մարդկանց միավորում են ոչ թե միասնական գաղափարներն ու ծրագրերը, այլ մեկ անձի՝ տվյալ դեպքում Փաշինյանի կամքը։ Եվ երկու տարին հսկայական ժամանակամիջոց էր, որպեսզի Փաշինյանը քաղաքական հստակեցում սահմաներ, թե որ դաշտում է գործելու իրենց կուսակցությունը։ 

Իսկ սա ենթադրում էր լողացող գործելակերպից անցում կատարել կոնկրետ քաղաքական գաղափարախոսության որդեգրման, սակայն Փաշինյանը չգնաց այդ քայլին։ Թերևս պատճառն այն էր, որ դրանով վարչապետը կարող էր ուժեղացնել քաղաքական թիմը, բայց միևնույն ժամանակ թուլացնել իր՝ չափից ավելի մեծ դերակատարությունը կուսակցության ներսում։ 

Իսկ դա նրան պետք չէ: Արտաքուստ ժողովրդավարական «մոդելների» ներքո (կուսակցության ղեկավարն ինքը չէ) Փաշինյանին անհրաժեշտ է բացարձակ միահեծանություն թե՛ կուսակցության մեջ, թե՛ ամբողջ երկրում:

Ներկայումս իշխող թիմի ներկայացուցիչներն էլ են հասկանում, որ վարչապետը շատ դեպքերում ոչ հեռանկարային և սխալ մոտեցում է որդեգրել ու արդյունքում կուսակցության քաղաքականությունը հյուսել է իր անձնական վարկանիշի ներքո։

Ուստի պատահական չեն այն խոսակցությունները, որ հենց իշխող թիմի ներկայացուցիչները ինչ-որ մի պահի կարող են անվստահություն հայտնել վարչապետին։ Եվ քանի որ այդ մարդկանց ընդհանուր գաղափարները չեն միավորում, ապա բացառված չէ, որ ժամանակի ընթացքում իշխանությունից տարբեր անձինք այլ դաշտ անցնեն։

Ու ամենահետաքրքրականն այն է, որ նմանատիպ վերադասավորումների պատրաստ է նաև վարչապետ Փաշինյանը։ 

Պատահական չէ, որ վերջինս իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարում էր, թե ինքն իր քաղաքական գործունեության մեջ ընդհանուր առմամբ չի վախենում մենակ մնալուց։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Ամռանը ամենաշատ թունավորումները գրանցվում են այս 3 մթերքիցՎինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը