Երևան, 13.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հետայսու ամեն մի մահի պատասխանատուն վարչապետն է․ իր որոշմամբ՝ պետությունը որոշեց պայքարել ոչ թե համաճարակի դեմ, այլ ուշացումով արտակարգ դրություն հայտարարել․ Անդրանիկ Թևանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե առողջապահական համակարգն արդեն ճկվել է և հոսպիտալացման կարիք ունեցողների համար կարող են ազատ մահճակալներ չլինել։

Քաղաքագետը մասնավորապես գրել է․

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առողջապահական համակարգը ճկվել է և կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել, քանզի ֆիզիկական կարողությունները չեն բավականացնում։

Փաստորեն, մեր առողջապահական համակարգը այսօրվանից պաշտոնապես անցնում է, ինչպես առողջապահության նախարարն ասաց, հիվանդների սորտավորման։ Կբուժեն նրանց, ովքեր բուժվելու ավելի մեծ շանս ունեն, իսկ ովքեր չունեն՝ կթողնեն, որ մահանա։

Դա նշանակում է, որ կարող են արձանագրվել մահվան դեպքեր զուտ այն պատճառով, որ մարդկանց պարզապես բժշկական օգնություն չեն տրամադրել։ Այսինքն՝ մենք հիմա ընկնում ենք Իտալիայի օրը, ինչի մասին վաղուց էինք զգուշացնում ու կոչ անում պետական, հանրային ռեսուրսներն ուղղել համաճարակային պատերազմում չպարտվելու, այլ ոչ թե այս ընթացքում մեր երկիրն է՛լ ավելի պառակտելու համար։ Չարվեց։

Հետայսու ամեն մի մահի համար թիվ մեկ պատասխանատուն դառնում է վարչապետը, որովհետև ի՛ր որոշմամբ պետությունը որոշեց պայքարել ոչ թե համաճարակի դեմ, այլ գնալ հանրաքվեի, ուշացումով արտակարգ դրություն հայտարարել ու այդ ընթացքում մատների արանքով նայել ամեն ինչին, ատելություն տարածել, չմոբիլիզացնել մեր երկրի բոլոր կարողությունները, հակապետական օրենքներ անցկացնել և կատաստրոֆայի հանդիպելուց հետո «անգիտակից» ժողովրդին մեղադրել։

Պառակտող ղեկավարը չի՛ կարող պարտության չտանել պետությունը։ Դրա համար էլ բուժօգնություն չեն տրամադրելու շատերին՝ դառնալով մահվան պատճառ։

Հիմա հաշվիչը միացված է»։

Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել՝ հանդիպելու Կալասի հետ Վաղը առավոտից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու Էրեբունիում 3 տղամարդ ձեռքերով ու ոտքերով հարվածել էին ավտոբուսի վարորդին. նրանք ձերբակալվել են ԱՄՆ ԶՈւ-ն հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավերին Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է Ծաղկաձորում «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող միկրոավտոբուսին․ կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ Ավելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՄահացել է ՄՍԾ ավագ սոցաշխատողը Զգուշացում․ Կադաստրի կոմիտեի անունից ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, չբացե՛լ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը Տոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելՄյուլեր. «Ռեալն» այս տարի այնքան էլ ուժեղ չէ Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․ կա 5 վիրավոր «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Վիկտոր Օսիմենին Կեղծ Windows թարմացումներ են տարածվում․ հաքերները գողանում են օգտատերերի տվյալները Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) Կանխվել է uպանության դեպքը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել (տեսանյութ) Նեթանյահու․ ԱՄՆ-Իրան հնարավոր հրադադարը կարող է փլուզվել ցանկացած պահի Մերձավոր Արևելքում 44-օրյա հակամարտության ընթացքում ԵՄ վառելիքի ներմուծման ծախսերն աճել են 22 միլիարդ եվրոյով Վարորդական վկայականի քննության հետ կապված փոփոխություն է նախատեսվում Գյումրիում սպանություն է կանխվել․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Լիբանանի բանակը դեմ է «Հեզբոլլահի» զինաթափմանը Հնարավոր են գետերի մակարդակի զգալի բարձրացումներ, ցանքատարածություններում՝ ջրածածկումներ. Արենիի համայնքապետարան Իրանի պատերազմը կարող է աղքատության հասցնել ավելի քան 32 միլիոն մարդու Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 7 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել վնասվածքներ «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանՎաղարշապատի Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված «Ford (Pickup)»-ում. այն դարձել է ոչ շահագործելի Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել Իմ երեխան հեռախոսի գերի է․ ի՞նչ անեմՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանԲանգլադեշում համաճարակի տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԴադարեք օգտագործել Դեքսալգին․ ինչ պետք է իմանալ այս ցավազրկողի մասին39-ամյա կինը մահացել է մաշկի ձգման վիրահատության ժամանակՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված «Ford»-ում Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան30-ամյա կինը մեղադրվում է 15-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր «Վանանդ Կաթ»-ի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է Ինչ չպետք է անել ապրիլի 13-ին, հակառակ դեպքում ընտանիքում խնդիրներ կլինենՌոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան