Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որն աղետալի հետևանքների կարող է բերել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, արդեն գրեթե երեք ամիս է՝ համաճարակի հետևանքով երկիրն արտակարգ դրության ռեժիմում է: Գնահատելով մարտահրավերի սկզբնական փուլն ու արդեն առկա իրավիճակը՝ ի՞նչ եք կարծում, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ կառավարում է իրականացվել մինչ այս: Կառավարման հատկապես ո՞ր խնդիրներն առավել ցայտուն դարձան:

- Փաստացի, պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որը համաճարակային իրավիճակում պարզապես աղետալի հետևանքների կարող է բերել։ Այսօր մենք արդեն ունենք այդ աղետալի վիճակը տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ առողջապահական։ Պետությունն իր նախկին ամրության, արդեն ձևավորված ավանդական ինստիտուտների շնորհիվ դեռևս դիմակայում է, սակայն վերին օղակների անկազմակերպ և առաջնահերթությունների անհասկանալի սանդղակով առաջնորդվող գործողությունները շատ են թուլացնում մեզ։

- Մի կողմից կա առողջապահական վտանգ, մյուս կողմից՝ սոցիալական և տնտեսական հետևանքները մեղմելու հրամայական: Իշխանությունը մինչ այս պահը որքանո՞վ կարողացավ բալանսավորված կառավարում իրականացնել, որ նշված հանգամանքերից բխող հետևանքները նաև մոտ ապագայում հնարավորինս մեղմ լինեն: 

- Եկեք չմոռանանք, որ մենք մոտ երկու ամիս գտնվել ենք բավականին խիստ կարանտինի մեջ։ Սահմանափակված էին տնտեսական գործունեության բազմաթիվ ոլորտներ։

 Այդ ժամանակը պետությունը պետք է օգտագործեր՝ առողջապահական ինստիտուտները, թեստավորման համակարգը, հանրային ահազանգման, տեղեկատվական բոլոր ռեսուրսները համակարգելու, պատրաստ վիճակի բերելու համար, որպեսզի, երբ արդեն կարանտինը թուլացվեր, մենք կարողանայինք բոլոր առումներով ավելի պատրաստ լինել։ 

Բայց փաստացի ստացվեց, որ մենք այդ երկու ամսում որևէ նոր ռեսուրս չկուտակեցինք, ավելին՝ սպառեցինք տնտեսության կողմից առողջապահության ոլորտին տրված այդ բուֆերային ժամանակը՝ առանց պատշաճ կերպով նախապատրաստվելու, և հանկարծ մայիսին բացեցինք գրեթե ամեն ինչ՝ առանց նախապես այդ բացվելուն պատրաստ լինելու։ 

Ես և իմ կազմակերպությունն այդ շրջանում բազմիցս նախազգուշացրել ենք այսօրվա հետևանքների մասին, կոչ ենք արել՝ պահպանել սահմանափակումների ռեժիմը՝ աճող թվերի պարագայում փոխել ողջ մարտավարությունը։ 

Իշխանությունը, ցավոք, ամեն ինչ գլխիվայր ձևով արեց, ես դա ասում եմ իրոք ցավով, քանի որ դա հարվածեց մեր երկրին, մեր տնտեսությանը և, ամենակարևորը, մեր քաղաքացիների առողջությանը, վտանգեց հազարավոր կյանքեր։ 

Մենք արդեն աշխարհի տարբեր երկրների օրինակներն ունեինք, որոնց փորձը կարող էինք օգտագործել, քանի դեռ համաճարակը մեզ մոտ նոր էր սկսվում։ Մենք այդ բոլոր պահերը, ցավոք, բաց ենք թողել։ 

-Այս փուլում կարևոր է այն պատասխանատվությունը, որը պետք է ունենա յուրաքանչյուր անհատ: Բայց մեզ մոտ, կարծես, մեղավորներ փնտրելու շղթան ավարտ չունի: Իշխանությունը մեղավորության սլաքները, կարծես, այս փուլում միայն հասարակության կողմ է ուղղում, բողոքում նաև որոշ դեպքերում ցուցաբերվող անլուրջ մոտեցումներից: Ի՞նչ ուղի է սա, և այս առումով պատճառահետևանքային ի՞նչ խնդիրներ կան:

Հասարակությունը բազմաշերտ է, մենք ունենք բոլոր այն սոցիալական խմբերն ու շերտերը՝ իրենց բնորոշ պահվածքով և բնութագրով, որոնք ունի աշխարհի ցանկացած այլ երկրի հասարակություն։ Կան, իհարկե, որոշակի մշակութաբանական առանձնահատկություններ, սակայն լավ կառավարման դեպքում այդ առանձնահատկությունները մինիմալ դեր են խաղում:

 Ես կասեի ավելին. մենք այսօր ունենք շատ ավելի լավ վիճակ, քան կունենայինք, եթե մեզ մոտ չլիներ այն մասնավոր հատվածը՝ գործող բիզնեսները, որոնք իրոք բարձր պատասխանատվություն դրսևորեցին, կարողացան վերակազմակերպել իրենց աշխատանքը, թույլ չտվեցին քաոս, մատակարարման դեֆիցիտ և այլն։ 

Մարդկանց մեղադրելը հեշտ է և անպտուղ, բայց նույն այդ մարդիկ, որոնք «առանց իմանալու՝ վարակ են տարածում», չէին տարածի այդ վարակը, եթե խիստ և կազմակերպված ձևով թեստավորվեին, եթե համաճարակի կանխարգելման և արագ արձագանքման ծառայությունները աշխատեին իրենց ողջ ներուժով, եթե հիվանդանոցային հզորությունները հերիքեին և այսպես շարունակ։ 

-Իշխանությունը որքանո՞վ գիտակցեց իր ունեցած դերը, որ վերահսկողության լծակներն ու կառավարման ղեկն, ի վերջո, իր ձեռքում է:

- Դժվարանում եմ ասել։ Հաշվի առնելով, որ մինչ այս պահը իշխանությունը մեղադրանքներ է ներկայացնում հանրությանը, կարող ենք թերևս արձանագրել, որ չի գիտակցել կամ փորձում է խուսափել այդ պատասխանատու դերից։ Մի կողմից ասել, որ մենք պատերազմական պայմաններում ենք, և մյուս կողմից չմտցնել զինվորական կարգուկանոն, կներեք, նշանակում է խոսքի արժեքը չգիտակցել։ Այսօր իշխանության խոսքը նույնպես, որպես ազդեցության ռեսուրս, արժեզրկված է։

-Կան օրակարգեր, որոնք անգամ այս ճգնաժամային իրավիճակում են առաջին պլան մղվում: Այդ օրակարգերը հաճախ առնվազն այս պահի համար ոչ պատեհ են որակվում (հանրաքվեի, ՍԴ-ի հարց, գույքահարկի վերաբերյալ նախագիծ և այլն): Կարևորություններն ու առաջնահերթ խնդիրները երկրորդական, միգուցե երրորդական հարցերից զանազանելու խնդիր ունի՞ իշխանությունը, թե՞ նման օրակարգերն այլ նպատակ ունեն:

- Դա խնդիրներից մեկն է, որն ընդգծում է իշխանության կողմից ընտրված առաջնահերթությունների անհասկանալի սանդղակը։ 

Գուցե իրենք իրոք բոլորովին այլ հարցեր են ցանկանում հասցնել լուծել այս ընթացքում, և համաճարակի զսպումն իրենց օրակարգային հարցերում առաջնահերթը չէ: Ես, իհարկե, չէի ուզենա այդպես մտածել։ 

Ամեն դեպքում տարօրինակ է, որ սոցիալական բավականին ծանր պայմաններում և արդեն տեսանելի դարձող տնտեսական ճգնաժամի պայմաններում իշխանությունը հարկատեսակներ է բարձրացնում, այն էլ՝ կտրուկ, քաղաքական հարցեր է շարունակում լուծել և այլն։ Այսօրվա իրավիճակում սա անբացատրելի է։

-Առկա հիմնական մարտահրավերին դիմակայելու տարբերակներ են առաջարկվում. համազգային մոբիլիզացիա, կադրային փոփոխությունների պահանջներ, նաև ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտություն: Մարտահրավերին դիմակայելու ի՞նչ հնարավորություններ ունենք, ընտրելու ի՞նչ ճանապարհ ունենք՝ հաշվի առնելով թե՛ քաղաքական դաշտում առկա իրավիճակը, թե՛ երկրում առկա ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը:

-Կա հրատապ խնդիր. սա պետք է գիտակցել շատ հստակ՝ Հայաստանը հումանիտար աղետի մեջ է, հետևաբար՝ այս պահին բոլոր ջանքերը պետք է ուղղվեն օր առաջ իրավիճակը մեղմելուն։ Ցավոք, առանց միջազգային օգնության դա հնարավոր չի լինելու։ Կառավարության անհիմն ամբիցիաները թույլ չեն տալիս հրատապ դիմել նման օգնության համար։ Դրա գինը վճարում է ժողովուրդը։ 

Պետք է բոլոր հնարավոր ռեսուրսներով մեծացնել հանրային ճնշումը կառավարության վրա՝ միջազգային աջակցության դիմելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքական փոփոխությունների խնդրին, ապա կա համընդհանուր գիտակցում, որ դա այլևս անխուսափելի է։ Ի՞նչ ճանապարհով, ի՞նչ տեխնիկական լուծումների միջոցով, այսօր ես կդժվարանամ պատասխանել։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Շվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից