Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Thank You, Հայրիկ» ֆիլմի ամերիկացի աստղ Քրիստա Դոնարգո. «Ես քեզ կարոտում եմ, Հայաստա՜ն». Հարցազրույց

ԼԱՅՖ

Հրաչ Քեշիշյանի «Thank You, Հայրիկ» ֆիլմը պատմում է ամերիկահայ աղջկա` Վիրջիի մասին, որը երկար տարիներ չէր շփվում հոր հետ, սակայն նրա մահից հետո դառնում է վերջինիս ունեցվածքի` 50 միլիոնի միակ ժառանգորդուհին: Բայց որպեսզի կարողանա ստանալ ժառանգությունը, ըստ կտակի` Վիրջին պետք է Նյու Յորքից մեկնի Հայաստան և ամուսնանա Պարգևոս (դեր.` Միքայել Պողոսյան) անունով հայ տղամարդու հետ:

Թե ինչպիսի զարգացում է ունենում սցենարը, կարող եք իմանալ` դիտելով ֆիլմը: Իսկ NEWS.am STYLE-ը ձեզ ներկայացնում է բացառիկ հարցազրույց ֆիլմում հայուհուն մարմնավորող ամերիկացի դերասանուհի Քրիստա Դոնարգոյի հետ:

- Քրիստա, ինչպե՞ս ստացվեց, որ մարմնավորեցիք «Thank You, Հայրիկ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն:

- Որպես դերասանուհի, որն ապրում է Նյու Յորքում, ես շատ հաճախ եմ հանդիպում տարբեր ռեժիսորների: Իսկ Վիկտորիա Ալեքսանյանի նման ռեժիսորի հանդիպելն, իսկական, հաջողություն է:  Նա ինձ տեսել էր մեկ այլ ռեժիսորի ֆիլմում և ցանկացել էր ինձ հետ աշխատել: Մենք միասին մի քանի նախագծերի շուրջ աշխատեցինք և դարձանք լավ ընկերներ: Նա ինձ միշտ ասում էր, որ ես հայկական արտաքին ունեմ: Անցյալ ամառ Վիկտորիան ինձ պատմեց իր ընկերոջ` Միքայել Պողոսյանի և նրա նոր նախագծի մասին: Նա ասաց, որ ֆիլմի անձնակազմը փնտրում է ամերիկահայ աղջկա կամ, պարզապես, մի աղջկա, որը նման է հայուհու և նա ցանկացավ առաջարկել իմ թեկնածությունն այդ դերի համար: Լսումներն անցա համացանցով` Skype-ի միջոցով և ճանապարհվեցի Հայաստան: Այդտեղ մոտ մեկ ամիս մնացի, մինչև նկարահանումների ավարտը:

- Ի՞նչ տպավորություններ ունեք հայ դերասանների, հատկապես, Միքայել Պողոսյանի հետ համագործակցությունից:

- Սկզբում ռիսկային էր թվում նկարահանվել դերասանների հետ, որոնք այլ լեզվով են խոսում և այլ ոճով են նկարահանվում: Բայց բոլոր դերասաններն էլ շատ թարմ էին, զվարճալի և անչափ տաղանդավոր, հատկպես, Միշան: Նա կարողանում է իր ջերմ էներգիայով լուսավորել ամեն ինչ: Ես նրանից շատ բան եմ սովորել և կցանկանայի կրկին համագործակցել նրա հետ:

- Ո՞ւմ հետ, հատկապես, ընկերացաք «Thank You, Հայրիկ» ֆիլմի նկարահանման ընթացքում:

-Բոլորն էլ շատ ջերմ և հյուրընկալ էին: Շատ եմ մտերմացել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, Միքայել Պողոսյանի, պրոդյուսեր Մուշեղի և ինձ հետ նկարահանվող դերասանների` Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Յերո Մուրյանի, տաղանդավոր Մկոյի, Սինայի և ամբողջ անձնակազմի հետ:  Բախտավոր եմ, որ այդքան ջերմ մարդկանց եմ հանդիպել: Երևի միայն մի քանի հոգու մոռացա նշել:

- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր եկել Հայաստանում:

- Կերակուրը…Ես կյանքում այդքան շատ չէի կերել: Ուտելիքն այնքան համեղ էր…Իսկ մրգերը…հողը, մարդիկ…Ինձ, իրոք, դուր է եկել Երևանը և ամբողջ երկիրն, առհասարակ: Ամեն ինչ կախարդական էր, Հայաստանը շատ լավ երկիր է:

- Իսկ որևէ տեղեկություն ունեի՞ք Հայաստանի մասին, մինչև ֆիլմում նկարահանվելը:

-Նյու Յորքում ապրող մի քանի հայ ընկերներ ունեմ, բայց ավելին չգիտեի երկրի մասին:

- Լինելով ամերիկուհի` հե՞շտ էր մարմնավորել հայուհու:

-Չէի ասի հեշտ էր, բայց հետաքրքիր էր: Ես մարմնավորում էի ամերիկուհու, որն ունի հայկական արմատներ: Երևի նույն կերպ կմարմնավորեի նաև ամերիկուհու` իտալական արմատներով, ի դեպ, արմատներով նաև իտալուհի եմ: Դա միևնույն ժամանակ և՛ հուզիչ է, և՛ օտար, և՛ վախեցնող: Այսպիսով, ինձ համար հեշտ էր ներկայացնել տարբեր մշակույթներ կրող հերոսուհուն:

-Որևէ ընդհանուր գծեր ունե՞ք  Ձեր մարմնավորած հերոսուհու` Վիրջիի հետ:

-Իհարկե: Ինչպես նշեցի, ես ամերկուհի եմ, ում նախնիները եկել են այս աշխարհի տարբեր կողմերից և Վիրջիի պես ես ևս դեռ բացահայտում եմ իմ արմատները: Նա ամերիկուհի է, բայց նրա արմատները Հայաստանից են, որտեղ նա երբեք չէր եղել: Բացի այդ, Վիրջիի պես մենք բոլորս էլ բնավորության տարբեր գծեր ունենք: Դրանցից շատերով մենք հպարտանում ենք, շատերով` ոչ: Նրա պես ես ևս ամեն օր տարբեր բաներ եմ սովորում, հուսով եմ` այդպիսով օր օրի ավելի եմ կատարելագործվում:

-Քրիստա, հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք այլ հայկական ֆիլմերում:

-Հուսով եմ, որ այո…Կցանկանայի վերադառնալ… Ես քեզ կարոտում եմ, Հայաստա՜ն:

-Իսկ ներկա պահին ի՞նչ նախագծերով եք զբաղված:

-Որոշ ժամանակ առաջ նկարահանվել եմ սարսափ ժանրի մի ֆիլմում, որը կոչվում է «Ժպիտների երկիր»: Այս ամառ պատրաստվում եմ դերասանական դասընթացների հաճախել The William Esper Studio-ում: Բացի այդ, այս պահին աշխատում եմ իմ սեփական սցենարների վրա:  Նորություններիս և լուսանկարներիս կարող եք հետևել Instagram-ի իմ պաշտոնական էջում` (@kdonargo), ինչպես նաև Twitter-ում` (@kristadonargo13):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Քրիստա Դոնարգոյի անձնական արխիվից

NEWS.am STYLE

 

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից