Լիբերիայում հիվանդանոցից դուրս են գրվել Էբոլայի վերջին կրողները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբերիայում հիվանդանոցից դուրս են գրվել Էբոլայի վիրուսի վերջին կրողները: Երկրում սկսվում Է 42-օրյա ժամկետի հաշվարկը, որի լրանալուց հետո այն կկարողանա իրեն ազատ հայտարարել վիրուսից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լիբերիայում նման հաշվարկ Է սկսվում արդեն երրորդ անգամ: Նախորդ երկու անգամ հսկիչ շրջանի ընթացքում երկրում հայտնաբերվում Էին վիրուսի նոր կրողներ: Վիրուսի հակազդման գործակալության ղեկավար Տոլբերտ Նիենսվի խոսքով՝ այս անգամ Լիբերիան Էբոլայից ազատվել Է վերջնականապես:
Արեւմտաաֆրիկյան երեք երկրների թվում, որոնք առավել շատ են տուժել վիրուսից, Լիբերիան վերջինն Է ազատվել դրանից: Հարեւան Սիեռա Լեոնեն եւ Գվինեան Էբոլայից ազատ են հայտարարվել նոյեմբերին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



