Կահիրեում 18 մարդ Է զոհվել գիշերային ակումբի վրա կատարված հարձակման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿահիրեում 18 մարդ Է զոհվել գիշերային ակումբի վրա կատարված զինված հարձակման հետեւանքով: Այդ մասին, դեկտեմբերի 4-ին հաղորդել Է Al Arabya հեռուստաալիքը:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձինք վաղ առավոտյան ներխուժել են Եգիպտոսի մայրաքաղաքի Ագուզա թաղամասի «Շահրազադ» հյուրանոցում գտնվող ռեստորան, որտեղ սիրում Է հավաքվել երիտասարդությունը: Նրանք հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել այնտեղ եւ միաժամանակ կրակ են բացել: Հարկաբաժնում սաստիկ հրդեհ Է բռնկել:
Ներկայում պատահարի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները: Զոհվածների ու տուժածների մեծ մասը ռեստորանի աշխատակիցներն են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



