Ավարտվել է Եգիպտոսում կործանված A321-ի զոհերի գենետիկական փորձաքննությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգում ավարտվել է Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների գենետիկական փորձաքննությունը: Այդ մասին, հաղորդել Է քաղաքի փոխնահանգապետի մամուլի ծառայությունը:
Զոհվածների աճյուններին արդեն սկսել են հանձնել հարազատներին: «Հաստատված բոլոր մարմինների հետ կապված գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ՏԱՍՍ-ին ասել Է Պետերբուրգի սոցիալական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Ռժանենկովը:
«Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռը կործանվել Է Սինայի թերակղզու երկնքում հոկտեմբերի 31-ին, օդանավում եղած բոլոր մարդիկ, թվով 224 հոգի, զոհվել են:
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում հայտարարել են, որ աղետի պատճառը ահաբեկչական գործողությունն Է եղել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



